Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրի <<Եղեգնուտի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի դաստիարակի (1.12 դրույք) թափուր տեղի համար

12.05.2022

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրի <<Եղեգնուտի մանկապարտեզ>> ՀՈԱԿ
ԿԳՄՍ նախ.17,02,2022թ,08-Ն հրաման

Հայտարարություն
Հայտարարվում է մրցույթ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրի <<Եղեգնուտի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի դաստիարակի (1.12 դրույք) թափուր տեղի համար։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի։Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել
-Դիմում (ձև 1)
-Կրթության մասին փաստաթուղթ( դիպլոմ)
-Անձը հաստատող փաստաթուղթ
-Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
-Ինքնակենսագրություն (ձև 4)
-Մեկ լուսանկար՝ 3*4 չափի
-Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
-Հայաստանի Հանրապետությունում արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
-Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում )
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ՝ բնօրինակները վերադարձնում։Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջությամբ չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը։Փաստաթղթերն ընդունվում են մինչև հունիսի 7-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-17։00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2022թ․ հունիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, <<Եղեգնուտ մանկապարտեզ >> ՀՈԱԿ-ում, հասցեն՝ Եղեգնուտ բնակավայր, 1-ին փ․, 11-րդ շենք։
Տեղեկությունների համար զանգահարել 098-90-99-50։

Հասցե` Արմավիրի մարզ գ․ Եղեգնուտ 1 Փողոց 11-րդ շենք

Հեռ..` 098909950

Էլ. փոստ`