Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի «Աբովյանի N 2 մանկապարտեզ » ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնի համար՝ մեթոդիստ (ուսումնական գծով տնօրենի տեղակալ) 1.0 դրույքով:

23.09.2022

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` <<Աբովյանի N 2 մանկապարտեզ>> ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022 թ. 08-Ն հրաման

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի «Աբովյանի N 2 մանկապարտեզ » ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնի համար՝ մեթոդիստ (ուսումնական գծով տնօրենի տեղակալ) 1.0 դրույքով:
Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ վերջին յոթ տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ։
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2022 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 11։00-ին, ք.Աբովյան Բարեկամության 1/6 հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 20-ը ներառյալ, ամեն օր ժամը 9։00-16։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am և https://www.abovyan.am/ կայքերում:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 41-55-00-41 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ,ք.Աբովյան, փ.Բարեկամության 1/6

Հեռ..` +374 41-55-00-41

Էլ. փոստ`