Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ՝ Երևանի հ.19 մսուր-մանկապարտեզի դաստիարակի թափուր տեղի համար:

05.01.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` "Երևանի հ.19 մսուր-մանկապարտեզ" ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՍՄ նախարարի 26/04/22թ հրաման N642-Ա


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվում է մրցույթ՝ «Երևանի հ 19 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի ( 1.12) դրույք թափուր տեղի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
-դիմում (Ձև1), մեկ լուսանկար 3X4 չափի,
-կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
-անձը հաստատող փաստաթուղթ,
-աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից կամ աշխատանքային գրքույկի պատճենը՝(առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձև4),
-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունք հավաստող փաստաթուղթ,
-ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող թաստաթղթեր (առկայության դեպքում),
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ: Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և վերադարձնում բնօրինակները: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկնամբողջական չէ կամ առկա են թերություններ,մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2023թ. հունվարի 5-ից մինչև 2023 թ. փետրվարի 2-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-17:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023թ. փետրվարի 8-ին՝ ժամը 11։00ին, «Երևանի հ.19մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, հասցեն՝ ք.Երևան, Մայիսյան 22 ա:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 536-121 հեռախոսահամարով:

Հասցե` ՝ ք.Երևան, Մայիսյան 22ա

Հեռ..` +37410536121

Էլ. փոստ`