Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՐ 3ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՈԳԵԲԱՆԻ 0,5 ԴՐՈՒՅՔ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ

06.01.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Տաշիրի համար 3 ՆՈՒՀ ՀՈԱԿ
Կրթության Գիտության նախարարի 17 փետրվարի 2022 թվականի N 08-Ն հրաման

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի <<Տաշիրի համար 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնի համար՝ հոգեբան 0,5 դրույքով։
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
-դիմում (Ձև1),մեկ լուսանկար 3X4 չափի,
-կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
-անձը հաստատող փաստաթուղթ,
-աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից կամ աշխատանքային գրքույկի պատճենը՝(առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձև4),
-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունք հավաստող փաստաթուղթ,
-ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող թաստաթղթեր (առկայության դեպքում),
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Մրցույթն անց է կացվելու 2023 թվականի Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ին,<<Տաշիրի համար 3ՆՈւՀ>> ՀՈԱԿ-ում, հասցեն՝ ք.Տաշիր, Դպրոցականների 21ա:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2023թվականի Հունվարի 9-ից 2023 թվականի փետրվարի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-17:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։
Հարցաշարին ծանոթանալու hամար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար զանգահարել՝ 077686934 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք․Տաշիր, Դպրոցականների փողոց թիվ 21Ա

Հեռ..` 077686934

Էլ. փոստ`