Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<< Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ի Անգեղակոթ բնակավայրի գործող խմբի նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի` նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ

09.01.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` <<ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 1 ՆՈՒՀ >> ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022 թվականի N 08-Ն հրաման

ՀՀ Սյունիքի մարզի << Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ << Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ի Անգեղակոթ բնակավայրի գործող խմբի նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի` նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալի թափուր պաշտոնի համար ՝ 0,5 դրույքաչափով:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը: https://escs.am/am/news/4652
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթն անց է կացվելու 2023թ. փետրվարի 9-ին՝ ժամը 10:30-ին, ք. Սիսիան, Սիսական 17 հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 8.30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ, կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը մինչև 2023թ․փետրվարի 3-ը, ժամը 17:30-ը:
Մրցույթին մասնակել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել նաև https//www.sisian.am/ կայքում:
Մրցույթը անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար զանգահարել՝ 028323280 հեռախոսահամարին կամ այցելել << Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն>> (ք.Սիսիան, Սիսական 17,էլ.փոստ՝ tiv1nuh@sisian.am)

:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ,ք.Սիսիան,Սիսական 17

Հեռ..` 028323280

Էլ. փոստ`