Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հետևյալ թափուր պաշտոնների համար՝ երաժշտական ղեկավար` 0,5 դրույքով, լոգոպեդ` 1,0 դրույքով

19.01.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` «Աբովյան քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍՆ 17.022022թ N08-Ն հրաման

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 2 մանկապարտեզ»
ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնների համար՝ երաժշտական
ղեկավար` 0,5 դրույքով, լոգոպեդ` 1,0 դրույքով:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և
գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված
տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ
(առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու
իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև
զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր
(դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2023 թվականի փետրվարի 21-ին, ժամը 11։00-ին, ք. Աբովյան
Բարեկամության 1/6 հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի հունվարի 19-ից մինչև 2023 թվականի
փետրվարի 15-ը ներառյալ, ամեն օր ժամը 09։00-16։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել
www.azdarar.am և https://www.abovyan.am/ կայքերում:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու hամար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 41-55-00-41 հեռախոսահամարով

Հասցե` ՀՀ ք.Աբովյան Բարեկամության 1/6

Հեռ..` +(374)41550041

Էլ. փոստ`