Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ջերմուկ համայնքի <<Զատիկ>> մանկապարտեզ ՆՈՒՀ ՀՈԱԿ,Դաստիարակի թափուր տեղի հայտարարություն

26.01.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Ջերմուկ համայնքի <<Զատիկ>> մանկապարտեզ ՆՈՒՀ ՀՈԱԿ
Նախադպրոցական կրթույան մասին օրենքի 24-րդ հոդված 1-ին մաս 5-րդ կետ:

Հայտարարվում է մրցույթ՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի <<Զատիկ>> մանկապարտեզ ՀՈԱԿ
Հայտարարվում է դաստիարակի՝ 1 դրույք, թափուր տեղի համար։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ՀՀ ԿԳՄՍՆ №-471-Ա/2, <<25>> մարտի 2022թ. հաստատած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին։
Որակավորման պահանջները`
1) նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակը պետք է ունենա` միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- դիմում.
- կրթության մասին փաստաթուղթ /դիպլոմ/.
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/.
- ինքնակենսագրություն /Ձև 4/.
- մեկ լուսանկար 3x4 չափի.
- այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում։
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, Մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը։
Փաստաթղթերն ընդունվում են հունվարի 27-ից մինչև փետրվարի 24-ը ներառյալ ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 15։00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 2/3, <<Զատիկ>> մանկապարտեզ
Տեղեկությունների համար զանգահարել՝ 098175071, 177166511, 091555584 հեռախոսահամարներով։

Հասցե` Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 2/3

Հեռ..` 098175071

Էլ. փոստ`