Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն` ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Սարատակի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ի երկու դաստիարակի և երաժշտական դաստիարակի թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ

09.02.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` <<Սարատակի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ
ՀՀ Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարի 17.02.2022 թվականի թիվ 08-Ն հրաման

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Սարատակի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթներ հաստատության երկու դաստիարակի և երաժշտական դաստիարակի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
1. Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի (երաժշտական ղեկավար) պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:

Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի հաստիքի համար սահմանված է 0.585 դրույք, նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի հաստիքի համար սահմանված է 0.5 դրույք:
Մրցույթներին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1)դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի փետրվարի 9–ից մինչև մարտի 9-ը ներառյալ ամեն օր ժամը 9:00 - 17:30-ը բացի շաբաթ և կիրակի օրերից, ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնքի <<Սարատակի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ում:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի (https://escs.am/am/news/11978):
Մրցույթը տեղի կունենա մարտի 15-ին ժամը 11։30–ին <<Սարատակի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ում /հասցե ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սարատակ, 6-րդ փ., շ. 12:

Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, www.artik.am կայքերում։
Տեղեկությունների համար զանգահարել +374 94 823 883
Տնօրեն՝ Նախշուն Պետրոսյան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սարատակ 6-րդ փ., շ. 12
Էլ. փոստ` saratakimankapartez@mail.ru

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սարատակ 6-րդ փ., շ. 12

Հեռ..` +374 94 823 883

Էլ. փոստ`