Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն Հայտարարվում է մրցույթ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Մեծամոր քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մեթոդիստի (1․0 դրույք) թափուր տեղի համար։

10.02.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` << Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի թիվ 1 մսուր մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 17-ի N08-Ն հրաման

Հայտարարություն
Հայտարարվում է մրցույթ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Մեծամոր քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մեթոդիստի (1․0 դրույք) թափուր տեղի համար։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
 Դիմում (ձև 1)
 Կրթության մասին փաստատթուղթ (դիպլոմ)
 Անձը հաստատող փաստաթուղթ
 Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
 Ինքնակենսագրություն (ձև 4)
 Մեկ լուսանկար՝ 3Х4 չափի
 Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
 Հայաստանի Հանրապետությունում արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
 Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ՝ բնօրինակները վերադարձնում։
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջությամբ չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը։
Փաստաթղթերն ընդունվում են մինչև մարտի 10-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-17։00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի մարտի 14-ին՝ ժամը 11։00-ին, «Մեծամոր քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, հասցեն՝ քաղաք Մեծամոր , 1-ին թաղամաս, 7-3/1։
Տեղեկությունների համար զանգահարել 077-33-43-53։

Հասցե` ք Մեծամոր 1 թաղ 7-3/1

Հեռ..` 093416454

Էլ. փոստ`