Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՙԵրևանի հ 33 մսուր-մանկապարտեզ՚ ՀՈԱԿ-ի դաստիարակի, հոգեբանի, լոգոպեդի թափուր հաստիքների մրցույթ:

09.04.2024

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` թափուր հաստիքի առկայություն
ՀՀԿԳՄՍ նախարարություն 17.02.2022թ.-ի N 08-Ն հրամանը:

Հայտարարվում է մրցույթ՝ «Երևանի 33 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի 1.17 դրույք ,հոգեբանի 1 դրույք, լոգոպեդի 1 դրույք թափուր տեղերի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցակցվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
• Դիմում (Ձև 1)
• 3x4 չափի լուսանկար 1 հատ
• Անձը հաստատող փաստաթուղթ
• Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից կամ աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում)
• Ինքնակենսագրություն (Ձև 4)
• Այլ պետոթյունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունք հավաստող փաստաթուղթ
• ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
• Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
• Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթղթող:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճեների հետ և վերադարձնում բնօրինակները: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2024թ .ապրիլի 10 - ից մինչև 2024թ-ի մայիսի 10-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00 ից մինչև 16:30, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կուեննա 2024թ. մայիսի 15 - ին, ժամը՝ 12:00 -ին, «Երևանի 33 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, հասցեն ք.Երևան, Արաբկիր վարչական շրջան, Արամ Խաչատրյան 28/1: Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 22- 64 -57 հեռախոսահամարով:

Հասցե` ԵՐԵՎԱՆ, ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, Ա Խաչատրյան 28/1

Հեռ..` 010226457

Էլ. փոստ`