Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարձակալության պայմանագրից հրաժարվելու մասին /Հ․Ս․Լ ԵՂԲԱՅՐՆԵՐ ՍՊԸ-ի ՀՎՀՀ 03529661 ՁԿԴ 39197332 իրավաբանական հասցե՝ Կոտայքի մարզ, Գ․Ձորաղբյուր

13.07.2022

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՍԱՀԱԿ ԱԿ
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մաս

Հարգելի՛ Հ․Ս․Լ ԵՂԲԱՅՐՆԵՐ ՍՊԸ-ի ՀՎՀՀ 03529661 ՁԿԴ 39197332 տնօրեն Սարգիս Ֆեոդորի Լուկայան
Հայտնում ենք, որ Հ․Ս․Լ ԵՂԲԱՅՐՆԵՐ ՍՊԸ-ի և «ՍԱՀԱԿ» ԱԿ-ի /այսուհետ նաև՝ Վարձատու/ միջև 19.10.2010 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը /այսուհետ նաև՝ Պայմանագիր/ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի /այսուհետ նաև՝ Օրենսգիրք/ 624-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ճանաչվել է վերսկսված` նույն պայմաններով անորոշ ժամկետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պայմանագրով ի սկզբանե նախատեսված ժամկետը լրացել է, իսկ վարձակալության իրավունքը դեռևս գրանցված է:
Այսպես, հաշվի առնելով այն հանգամաքը, որ Պայմանագրի վրա տարածվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները , oգտվելով օրենքով սահմանված իրավունքից՝ հայտնում ենք մեր՝ 19.10.2010 թվականին կնքված վարձակալության պայմանագրից հրաժավելու մտադրության մասին, ուստի խնդրում ենք ազատել և հետ վերադարձնել վարձակալած անշարժ գույքը։

«ՍԱՀԱԿ» ԱԿ-ի նախագահ
Օֆելյա Մկրտչյան

Հասցե` Երևան, գաջեգործների 3-րդ փողոց 11 տուն

Հեռ..` 0037491407327

Էլ. փոստ`