Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ՌՈՒԲԵՆ ՌՈԲԵՐՏԻ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ

10.02.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 29.1 հոդված

Ծ Ա Ն Ու Ց Ա Գ Ի Ր

Ղեկավարվելով Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 29.1 հոդվածով՝ տեղեկացնում եմ, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում 2023թ. փետրվարի 8-ին հարուցվել է թիվ Վ/Վ-4 վարչական վարույթը` Ձեր կողմից գույքահարկի գումարների գանձման հարցի քննության նպատակով:
Ղեկավարվելով Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և 38-րդ 1-ին մասի պահանջներով՝ տեղեկացնում եմ, որ հարուցված վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով 2023թ. փետրվարի 20-ին, ժամը 11:30-ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի, Ճամբարակի համայնքապետարան` ք. Ճամբարակ, Գ.Նժդեհի 125 հասցեով:
Կից ուղարկվում է վարչական վարույթ հարուցելու մասին որոշման մեկ օրինակը:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, Գ. Նժդեհի 125

Հեռ..` 0265 22244

Վեբ կայք` chambarak.am

Էլ. փոստ`