Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ «ՎԱՀԱԳՆԱՁՈՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ՁՈՐԱԳՅՈՒՂԻ ՍԻՐԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԼԵՌՆԱՊԱՏԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ԵՎ «ԵՂԵԳՆՈՒՏԻ ՀԵՔԻԱԹ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.04.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի Փամբակի համայնքապետարան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ Լոռու մարզի Փամբակի համայնքապետարանը հայտարարում է մրցույթներ` համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար՝

1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի «Վահագնաձորի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
2․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի «Ձորագյուղի Սիրանուշ Հարությունյանի անվան մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
3․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի «Լեռնապատի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
4․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի «Եղեգնուտի հեքիաթ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

Տնօրենի գործառույթներն են՝
իրականացնում է կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը՝ այդ թվում՝ կազմակերպում է յուրաքանչյուր սանի կրթությունը նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնելու միջոցով,
ապահովում է հաստատությունում ընդգրկված սաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, մայրենի լեզվով հաղորդակցվելու և դրա հիմքի վրա օտար լեզուների տիրապետման նախադրյալները, հաշվելու տարրական կարողությունների զարգացումը, վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացման ձևավորումը, աշխատանքային տարրական կարողությունների և հմտությունների ծանոթացումը, զարգացման շեղումների կանխարգելումն ու շտկումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը:
Իրականացնում է կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնները զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
3) «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր).
4) Իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթը կկայանա 2023 թվականի մայիսի 31-ին՝
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի «Վահագնաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր հաստիքի համար՝ ժամը 10։00-ին․
2․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի «Ձորագյուղի Սիրանուշ Հարությունյանի անվան մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր հաստիքի համար՝ ժամը 12։00-ին․
3․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի «Լեռնապատի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր հաստիքի համար՝ ժամը 14։00-ին․
4․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի «Եղեգնուտի հեքիաթ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր հաստիքի համար՝ ժամը 16։00-ին․

Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի շենքում (գ․ Փամբակ, 1 փող, 23շ․ հասցեում):
Մրցույթի համար դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 22.05.2023թ.:
Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիները Փամբակի համայնքապետարանի աշխատակազմ են ներկայացնում`
1) դիմում
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին․
4) նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիրը).
5) ինքնակենսագրություն.
6) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները՝ բնօրինակների հետ միասին:
7) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

Մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են Փամբակի համայնքապետարանի աշխատակազմում (գ. Փամբակ, 1-ին փող․ 23շ․, հեռ. 077 75-88-63, 093 11-08-21) ամեն օր` ժամը 9:00-ից մինչև 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ գ. Փամբակ 1 փող. 23

Հեռ..` +374 77758863

Վեբ կայք` pambak.am

Էլ. փոստ`