Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ճամբարակի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

15.05.2023

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրաման, Ճամբարակ համայնքի ղեկավարի 13.04.2023 թվականի N 252-Ա հրաման

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ճամբարակի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

1) Աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-8)

Մրցույթներին կարող են դիմել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Ներկայացվող փաստաթղթեր՝
1․ Դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս):
2․ Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի, վկայականների, աշխատանքային գրքույկի (միայն առաջատար պաշտոնի համար, վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակի հետ միասին:
3․ Արական սեռի անձիք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին:
4․ Մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
5․ Անձնագրի պատճենը։

Մրցույթը կկայանա 2023 թվականի հունիսի 15-ին ժամը 14:00-ին, ք. Ճամբարակ, Գ. Նժդեհի 125, հեռ. 0 265 2 22 44:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի հունիսի 1-ը

Փաստաթղթերը ընդունվում են Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում կամ ք. Գավառ, մարզպետարան, Կենտրոնական հրպ., 7 շենք, հեռ. 374-60-650050, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, Գ. Նժդեհի 125

Հեռ..` 02652244

Վեբ կայք` chambarak.am

Էլ. փոստ`