Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման մասին

25.10.2016

Տիպ` Կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման ժամանակի և վայրի մասին ծանուցում, ինչպես նաև կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի հիմնական դրույթներ
Հայտատու` Անահիտ Թարխանյան
«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության
հիմնադիր համագումարի անցկացման մասին

Հայրենակիցնե’ր, սույն թվականի նոյեմբերիի 26-ին, ժամը 12:00-ին, Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի կոնֆերանս դահլիճում (ք․ Երեւան, Մ. Խորենացու փող., 15) կկայանա «Խաղաղություն եւ զարգացում կուսակցության» հիմնադիր համագումարը:

«Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության Ծրագրի նախագծի ընդհանուր դրույթները

Յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ապրել իր երկրում առանց պատերազմի կամ նրա սպառնալիքի՝ ներգրավված լինելով տնտեսական, սոցիալական, մշակույթային և քաղաքական զարգացման այնպիսի գործընթացում, որն ամեն մի մարդու հնարավորություն է տալիս ձեռք բերել արժանապատիվ գոյություն և բարեկեցիկ կյանք։ Հայաստանի քաղաքացիներին իր հայրենիքում խաղաղության եւ զարգացման բարիքներից լիարժեք օգտվելու համար առկա խոչընդոտները վերացնելու հրամայականը թելադրում է` նորից միավորել երկրի ապագայի համար մտահոգ մարդկանց։
«Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը ստեղծվում է, որպեսզի ծառայի Հայաստանի քաղաքացիներին՝ սեփական ապագան որոշելու բացառիկ իրավունքը հետ բերելու գործում։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է երկրում հաստատել ․
- անթերի արդարադատություն՝ պետությունից իսպառ վերացնելով կոռուպցիայի բոլոր դրսեւորումները,
- արդար տնտեսական կարգ՝ յուրաքանչյուրին հնարավորություն տալով իր ազնիվ աշխատանքով հասնել արժանապատիվ բարեկեցության,
- անվտանգության ինքնաբավ համակարգ՝ կիրառելով արդյունավետ ռազմական տեխնոլոգիաներ,
- բաց արտաքին քաղաքականություն՝ միջազգային հանրության հետ բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցության միջոցով:

Կուսակցության կանոնադրության հիմնական դրույթները

1. «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության գաղափարախոսությունն է սոցիալ-լիբերալիզմը։
2. Կուսակցությունը ձախ-կենտրոնամետ է, հակառակորդ՝ կոնսերվատիվ, ավտորիտար, օլիգարխիկ, աջակողմյան կուսակցություններին եւ դաշնակից՝ աշխատավորական ու սոցիալ-դեմոկրատական կուսակցություններին,
3. Կուսակցության ծրագիրը արտահայտում է ընտրողների մեծամասնության շահերը, ոչ անտագոնիկ է, ռադիկալ, բարեփոխիչ եւ առաջադեմ։ 4․ կուսակցության հենարանն է հանրության միջին խավը՝ ձեռներեցները եւ աշխատավորները։
5. Կուսակցության մշտական գործառույթներն են՝
- քաղաքացիների համախմբումը քաղաքական խնդիրների լուծման համար,
- պետական քաղաքականության մշակումը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման համար կադրերի պատրաստումը,
- պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնակցությունը ընտրությունների միջոցով,
6. կուսակցության գործունեությունը հիմնվում է անդամության կամավորության, ինքնակառավարման, անդամների իրավահավասարության, օրինականության եւ հրապարակայնության սկզբունքների վրա,
7. կուսակցությունը գործում է նրա հիմնադիր ու ծրագրային փաստաթղթերին համապատասխան, այդ փաստաթղթերը հրապարակվում են համընդհանուր իրազեկման համար,
8. կուսակցության բարձրագույն մարմինը նրա ժողովն է, մյուս ղեկավար մարմիններն են՝ կուսակության խորհուրդը, Երեւանի խորհուրդը, մարզային խորհուրդները, սկզբնական կազմակերպությունների ղեկավարները,
9. Կուսակցության անդամակցությունը եւ գործունեությունը կարգավորվում է ՀՀ օրենդրությամբ:

Համագումարի նախաձեռնող խմբի համակարգող՝
Անահիտ Թարխանյան
Կոնտակտային հեռախոս՝
(055) 023 055

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15

Հեռ..` +374 55 023055

Վեբ կայք` http://pdp.am/

Էլ. փոստ`