Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի 2018թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն

03.03.2019

Տիպ` Համայնքների բյուջեների կատարման մասին հաշվետվություններ
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի գ կետ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2018ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Եկամուտների վերլուծություն
Տաշիր համայնքի 2018թվականի բյուջեն եկամուտների գծով կատարվել է 98,2 %-ով, բյուջեով նախատեսված 361399.1 հազար դրամի դիմաց , փաստացի մուտքերը կազմել են 354798.3 հազար դրամ,:
• Սեփական եկամուտների գծով կատարվել է 95.4 %-ով, բյուջեով նախատեսված 141906.3 դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 135305.5 հազ. դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ աճել են 12276.3 հազ. դրամով:
որից՝
Հողի հարկի գծով նախատեսված 22996.9 դրամի դիմաց փաստացի մուտքը կազմել է 16877.8 հազար դրամ, կատարվել է 73.4 %-ով: Նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 1884,3 հազ դրամով կամ 10 %-ով:
Գույքահարկի գծով փաստացի մուտքը 37165.4 հազար դրամի դիմաց կազմել է46094.9 հազար դրամ, կատարվել է 124 %-ով: Նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 8911.0 հազար դրամով կամ 6.3%-ով:
Տեղական տուրքերը նախատեսված 4286.0 հազար դրամի դիմաց կազմել են 3486.7 հազար դրամ, կատարվել է 81.4 %-ով: Նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 725.5 հազ. դրամով կամ 21%-ով :
Պետական տուրքերի գծով փաստացի մուտքը նախատեսված 5000,0 հազար դրամի դիմաց կազմել է 4556.9 հազար դրամ, կատարվել է 91.1 %-ով: Նախորդ տարվա համեմատությամբ աճել է 655,0 հազար դրամով կամ 21%-ով:
Գույքի վարձակալությունից եկամուտները կատարվել են 94.1 %-ով, նախատեսված 36846.0 հազար դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 34679.0 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 1723.0 հազար դրամով կամ 17.9%-ով :
Վարչական գանձումները՝ (տեղական վճարներ) նախատեսված 35312.0 հազար դրամի դիմաց կազմել են 28546.3 հազար դրամ, կատարվել է 80.8 %-ով: Նախորդ տարվա համեմատությամբ աճել են 7411,2 հազար դրամով, որից աղբահանության համար վարձավճարը նախատեսված 18000.0 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 10000.1 հազար դրամ, կատարվել է 55.6 %-ով: Նախորդ տարվա համեմատությամբ հավաքագրվել է 3570.0 հազ.դրամով ավել :
Վարչական իրավախախտումների համար ՏԻՄ –ի կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտները կատարվել են 365 %-ով, նախատեսված300.0 հազար դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 1064.0 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ հավաքագրվել է 864.0 հազ,դրամով ավել :
Այլ եկամուտները կազմել են 2104,1 հազար դրամ նախորդ տարվա համեմատությամբ աճել են 871,4 հազար դրամով:
• Պաշտոնական դրամաշնորհների գծով բյուջյում նախատեսված 216077,6 հազ.դր կատարվել է 100%-ով:
• Պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան նախատեսաված 207660.4 հազ. դրամը ստացվել է 100%-ով: Նախորդ տարվա համեմատությամբ աճել է 3111.9 հազար դրամով:
Պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիա բյուջեով չի նախատեսվել, հատկացում չի եղել:
Պետական բյուջեից համայքնի բյուջեին տրամադրվող նպատակային հատկացումը (սուբվենցիա) նախատեսված երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային , փողային և լարային նվագարանների գծով ուսուցման համար նախատեսված 3033.9 հազար դրամով կատարվել է 100%-ով;
Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով ,,Տաշիր համայնքի նախկին գործկոմի շենքի վերանորոգման,, ծրագրի համար/ հատկացվել է 5383,3 հազ.դր (սուբվենցիա) :
ՏԻՄ-երին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինասավորման համար պետական բյուջեից նախատեսված 3415.2 հազար դրամը կատարվել է 100 %-ով ;
• Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գծով բյուջեն կատարվել է 168.6 %-ով, նախտեսված 2500.0հազար դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 4215.4 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ աճել է 1161.0 հազար դրամով
• Բյուջեի տարեսկզբի ազատ մնցորդը / հավելուրդը կամ դիֆիցիտը/ կազմել է 43514.121 հազար դրամ:

2. ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
2.1 Ըստ գործառնական դասակարգմամբ
Տաշիր համայնքի 2018 թվականի բյուջեն ծախսերի գծով կատարվել է 85,7 %-ով, նախատեսված 382138,1 հազար դրամի դիմաց կատարողականը կազմել է 332023,3 հազար դրամ, որից 319607,3.2 հազար դրամը վարչական բյուջեի մասով, իսկ 12416,0 հազար դրամը ֆոնդային բյուջեի մասով: Ծախսերը նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 63177,3 հազար դրամով:
• Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերը նախատեսված 124099.3 հազար դրամի դիմաց կազմել են 101722.6 հազար դրամ կամ կատարողականը կազմել է 82.0 %: Նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 46071.3 հազար դրամով: Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերի մեջ աշխատակազմի պահպանման ծախսերը նախատեսված 114234,1 հազար դրամի դիմաց կազմել են 93120,1 հազար դրամ կամ կատարողականը կազմել է 81,5 %: Նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 46347,1 հազար դրամով:
• Տնտեսական հարաբերությունների բնագավառով նախատեսված 3000.0 հազար դրամի դիմաց ծախսերը կազմել են 463,1 հազար դրամ կամ կատարողականը կազմել է 15,4 %: Նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 10921,1հազար դրամով:
• Շրջակա միջավայրի պաշտպանության գծով ծախսերը նախատեսված 69592,0 հազար դրամի դիմաց կազմել են 68778,5 հազար դրամ կամ կատարողականը կազմել է 98,8 %: Նախորդ տարվա համեմատությամբ աճել է9657,5 հազար դրամով:
• Բնակարանային շինարարության և կոմունալ տնտեսության գծով ծախսերը նախատեսված 51183,9 հազար դրամի դիմաց կազմել են 40646,4 հազար դրամ կամ կատարողականը կազմել է79.4 %: Նախորդ տարվա համեմատությամբ աճել է 7161,7 հազար դրամով:
• Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառով նախատեսված 20558,0 հազար դրամի դիմաց կազմել են 17772,0 հազար դրամ կամ կատարողականը կազմել է 86,4 %: Նախորդ տարվա համեմատությամբ նվաել է 4377,3 հազար դրամով:
• Կրթության բնագավառով նախատեսված 104045,9 հազար դրամի դիմաց ծախսերը կազմել են 100885,7 հազար դրամ կամ ատարողկանը կազմել է 97%; Նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 2663,2 հազար դրամով:
• Սոցիալական պաշտպանության գծով ծախսերը նախատեսված 2050.0 հազար դրամի դիմաց կազմել են 1755.0 հազար դրամ կամ կատարողականը կազմել է 85,6 %: Նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 1450.0 հազար դրամով:
• Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդի մնացորդը կազմել է 7109,0 հազար դրամ;
2.2 Ըստ տնտեսագիտական դասակարգմամբ
Ըստ տնտեսագիտական դասակարգմամբ Տաշիր համայնքի 2018 թվականի բյուջեի ծախսերը նախատեսված 382138,1 հազար դրամի դիմաց կատարողականը կազմել է 332023,3 հազար դրամ կամ կատարվել է 85,7 % , որը նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 63177,3 հազար դրամով:, որից՝
• Աշխատավարձի հոդվածով նախատեսված 121051,3 հազար դրամի դիմաց ծախսերը կազմել են 111364,4 հազար դրամ կատարվել է 92,0 %-ով: Նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 24724,4 հազար դրամով
• Ծառայությունների և ապրանքների ձեռք բերման համար նախատեսված 138540,6 հազար դրամի դիմաց ծախսերը կազմել են 123171,4 հազար դրամ, կատարվել են 88,9 % Նախորդ տարվա համեմատությամբ աճել է 7066,6 հազար դրամով

• Դրամաշնորհների գծով նախատեսված 81908,9 հազար դրամի դիմաց ծախսերը կազմել են 81402,5 հազար դրամ, կատարվել են 99,4%: Նախորդ տարվա համեմատությամբ աճել են 638,0 հազար դրամով:
• Սոցիալական նպաստների գծով նախատեսված 2090,0 հազար դրամի դիմաց ծախսերը կազմել են 1795,0 հազար դրամ, կատարվել են 85,9%: Նախորդ տարվա համեմատությամբ նվազալ են 4098,3 հազար դրամով:
• Այլ ծախսերի գծով նախատեսված 9925,0 հազար դրամի դիմաց կազմել են 1874,1 հազար դրամ, կատարվել են 18,9 %: Նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 832,9 հազար դրամով:
• Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նախատեսված 31122,3 հազար դրամի դիմաց կազմել են16631,3 հազար դրամ, կատարվել են 53,4 % : Նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 41731,5 հազար դրամով

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Տաշիր,փողոց Վ.Սարգսյան, թիվ 94

Հեռ..` 0254-22168

Էլ. փոստ`