Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Տաշիրի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օտարում՝ աճուրդով

23.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀօրենքի 5-րդ հոդված

2019թ. հունիսի 24-ին ժամը 11-00 ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանում` Վ.Սարգսյան փողոց, թիվ 94 հասցեում, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օտարում՝ փակ դասական աճուրդի միջոցով:
Աճուրդի է դրվում հետևյալ լոտը`
Լոտ 1 Տաշիր համայնք, ք. Տաշիր, 14-րդ թաղամաս, Երևանյան փողոց, թիվ 356 հասցեում գտնվող հողամաս՝ 1201,1քմ, ծածկագիր՝ 06-008-0293-0031), բնակավայրերի հողերից հասարակական կառուցապատման նպատակով: Օտարվող անշարժ գույքի մեկնարկային գինը 266650 դրամ է:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում, այն հարում է հաղորդակցության ուղիներին:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/ հայտ, բ/ աճուրդին մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր, գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի հունիսի 20-ը: Վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի¤: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
Նախավճարի չափը մեկնարկային գնի 5 % չափով, աճուրդի մասնակցության վճարը 1000 դրամ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-21-68, 2-34-06 հեռախոսահամարներով:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Տաշիր,փողոց Վ.Սարգսյան, թիվ 94

Հեռ..` 0254-22168, 0254-23406

Էլ. փոստ`