Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Տաշիրի համայնքային սեփականությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու բաց մրցույթ

23.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու բաց մրցույթ: Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի հունիսի 25-ին` ժամը 11:30, Տաշիրի համայնքապետարանում` Վ. Սարգսյան 94 հասցեում:
Մրցույթի է դրվում հետևյալ լոտերը`
Լոտ 1. Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0392-0002 կադաստրային ծածկագրով 3-րդ կարգի վարելահող, 17,9065 հա, 10 տարի ժամկետով, 123560 մեկնարկային գնով:

Լոտ 2. Տաշիր համայնք, գյուղ Սարատովկա 06-099-0219-0118 կադաստրային ծածկագրով 3-րդ կարգի վարելահող, 6, 89765 հա, 25 տարի ժամկետով, 6350 մեկնարկային գնով:
Լոտ 3. Տաշիր համայնք, գյուղ Մեդովկա 06-072-0221-0004 կադաստրային ծածկագրով 3-րդ կարգի արոտավայր 4,45 հա, 10 տարի ժամկետով, 54850 մեկնարկային գնով:

Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում, այն հարում է հաղորդակցության ուղիներին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա/ հայտ,
բ/ մրցույթի մասնակցության համար սահմանված 1000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է 2019 թվականի հունիսի 21-ին` ժամը 18:00-ին:
Մրցույթի անցկացման օրը վճարվում է նախավճար հողամասի մեկնարկային գնի 5 % չափով:
Մրցույթում հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը: Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է Տաշիր համայնքի բնակչին կամ Տաշիր համայնքում գրանցված իրավաբանական անձին:
Մրցույթի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր` ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում Տաշիրի համայնքապետարանի ճարտարապետության, գյուղատնտեսության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-21-68, 2-34-06 հեռախոսահամարներով:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Տաշիր,փողոց Վ.Սարգսյան, թիվ 94

Հեռ..` 0254-22168, 0254-23406

Էլ. փոստ`