Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 11.06.2020-Ի «ԼԵՆԱ ՆԱՆՅԱՆԻՆ,ԱՆՈՒՇ ՆԱՆՅԱՆԻՆ,ԱՐՄԻՆԵ ՆԱՆՅԱՆԻՆ,ՎԱՍԱԿ ՆԱՆՅԱՆԻՆ,ԱՐՏԱԿ ՆԱՆՅԱՆԻՆ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 407-Ա ՈՐՈՇՈՒՄ

22.06.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 59-րդ հոդված

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան Քաղաքացիներ Լենա Նանյանը,Անուշ Նանյանը,Արմինե Նանյանը,Վասակ Նանյանը,Արտակ Նանյանը, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չեն կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2020 թվականի մայիսի 26-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված տվյալների՝ Տաշիր համայնքի Մեղվահովիտ գյուղի տարածքում 2 տարբեր չափսերի, տարբեր կարգի և նշանակության 19․07 հա ընդհանուր մակերեսով հողամասերը հանդիսանում են Տաշիր համայնքի Մեղվահովիտ բնակավայրի բնակիչներ Լենա Նանյանի,Անուշ Նանյանի,Արմինե Նանյանի,Վասակ Նանյանի,Արտակ Նանյանի սեփականությունը,որոնք «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով համարվում են հարկվող օբյեկտ: Հողամասերի համար վճարման ենթակա հարկը կազմում է 1․549․032 (մեկ միլիոն հինգ հարյուր քառասունինը հազար երեսուներկու) ՀՀ դրամ,ինչը մինչև 2020 թվականի հունիս ամիսը չի վճարվել: Քաղաքացիներ հողի հարկը վճարելու պարտականությունը կազմում է 1․018․407(մեկ միլիոն տասնութ հազար չորս հարյուր յոթ ) ՀՀ դրամ՝ ապառք,որը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 530․625 (հինգ հարյուր երեսուն հազար վեց հարյուր քսանհինգ) ՀՀ դրամի չափով: 2020 թվականի մայիսի 26-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի հունիսի 11-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չեն ներկայացել քաղաքացիներ Լենա Նանյանը,Անուշ Նանյանը,Արմինե Նանյանը,Վասակ Նանյանը, Արտակ Նանյանը(հիմք՝ փոստային անդորրագիր 27.05.2020) : (Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացիներ Լենա Նանյանի,Անուշ Նանյանի,Արմինե Նանյանի,Վասակ Նանյանի,Արտակ նանյանի բացակայությամբ):
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝0.075 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Քաղաքացիներ Լենա Նանյանից,Անուշ Նանյանից,Արմինե Նանյանից,Վասակ Նանյանից,Արտակ Նանյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջե գանձել 1․549․032 (մեկ միլիոն հինգ հարյուր քառասունինը հազար երեսուներկու)ՀՀ դրամ, որից 1․018․407(մեկ միլիոն տասնութ հազար չորս հարյուր յոթ ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 530․625 (հինգ հարյուր երեսուն հազար վեց հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ ՝ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:
5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Է.ԱՐՇԱԿՅԱՆ
2020 հունիսի 11
ք.Տաշիր

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Վ. Սարգսյան 94

Հեռ..` +374 254-2-21-68

Էլ. փոստ`