Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Տաշիրի համայնքային սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների օտարում՝ բաց դասական աճուրդի միջոցով

28.04.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
,,Հրապարակային սակարկությունների մասին,, ՀՀ օրենքի 5-րդ հոդված

2021թ. հունիսի 04-ին, ժամը 1130 ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանում` Վ.Սարգսյան փողոց, թիվ 94 հասցեում, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների օտարում՝ բաց դասական աճուրդի միջոցով:
Աճուրդի է դրվում հետևյալ լոտը`
Լոտ 1 «ՎԱԶ 2121» մակնիշի 239US41 պետհամարանիշի տրանսպորտային միջոցը 125000 մեկնարկային գնով
Լոտ 2 «ՎԱԶ 2115» մակնիշի 948LL36 պետհամարանիշի տրանսպորտային միջոցը 122000 մեկնարկային գնով
Լոտ 3 «ԳԱԶ 3110» մակնիշի 780LL36 պետհամարանիշի տրանսպորտային միջոցը 123000 մեկնարկային գնով
Լոտ 4 «ՄԻՑՈՒԲԻՇԻ ՊԱՋԵՐՈ ԻՕ 2.0» մակնիշի 138LT61 պետհամարանիշի տրանսպորտային միջոցը 337000 մեկնարկային գնով
Լոտ 5 «ԿԱՎԶ 3270» մակնիշի 827LV61 պետհամարանիշի տրանսպորտային միջոցը 275000 մեկնարկային գնով
Լոտ 6 «ԳԱԶ 31105» մակնիշի 561LL11 պետհամարանիշի տրանսպորտային միջոցը 358000 մեկնարկային գնով
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթերը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 1-ը: Վաճառվելիք լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի): Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
Նախավճարի չափը մեկնարկային գնի 5 % չափով, աճուրդի մասնակցության վճարը 2000 դրամ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-29-31,
2-34-06 հեռախոսահամարներով:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, քաղաք Տաշիր Վ. Սարգսյան 94

Հեռ..` 025422168,025423406

Վեբ կայք` tashircity.am

Էլ. փոստ`