Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 20․05․2021-ի «Հայկ Բարոյանին գույքահարկի գումարի պահանջ ներկայացնելու մասին» N296-Ա որոշում

28.06.2021

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Հայկ Բարոյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2021 թվականի ապրիլի 29-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտը ընդունելու հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսական,հաշվապահական հաշվառման,եկամուտների գանձման և հավաքագրման բաժնի կողմից տրված և իրավահարաբերության պահին գործող « Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող ՀՀ Ոստիկանության ՃՈ կողմից տրամադրված փոխադրամիջոցների հաշվառման և գնահատման տվյալների՝ քննարկվող շարժական գույքը Տաշիր համայնքի քաղաք Տաշիր,թաղամաս 1,Անի բ/զ,շենք 5,բնակարան 11 հասցեում հաշվառված ՈՒԱԶ-469Բ մակնիշի, 41SS716 հերթական համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է քաղաքացի Հայկ Բարոյանի սեփականությունը,որը իրավահարաբերության պահին գործող « Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Նշված գույքի համար 2011-2020 թվականներն ընկած ժամանակահատվածի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 107․286(հարյու յոթ հազար երկու հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ,ինչը 2011-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում չի վճարվել:
Քաղաքացի Հայկ Բարոյանի կողմից նշված ժամանակահատվածի համար գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 32․578 (երեսուներկու հազար հինգ հարյուր յոթանասունութ) ՀՀ դրամի չափով:
2021 թվականի ապրիլի 29-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 թվականի մայիսի 20-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Հայկ Բարոյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 17 .05.2021) :
Հայկ Բարոյանը չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի երրորդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին»ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ, գույքահարկի գումարը վճարվում է համայնքի վարչական տարածքում հաշվառված փոխադրամիջոցների համար հարկվող օբյեկտի հաշվառման վայրի համայնքի բյուջե:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0.04 տոկոսի չափով:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի ՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը:
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ,ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ,«Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Քաղաքացի Հայկ Բարոյանը հօգուտ Տաշիր համայնքի բյուջե գանձել 107․286 (հարյու յոթ հազար երկու հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ՝ որպես մինչև 2011-2020 թվականներին Տաշիր համայնքի քաղաք Տաշիր,թաղամաս 1,Անի բ/զ,շենք 5,բնակարան 11 հասցեում հաշվառված ՈՒԱԶ-469Բ մակնիշի, 41SS716 հերթական համարանիշի փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի գումար,որից 74․708 (յոթանասունչորս հազար յոթ հարյուր ութ) ՀՀ դրամ՝ որպես ապառք,32․578 (երեսուներկու հազար հինգ հարյուր յոթանասունութ) ՀՀ դրամ՝ որպես պարտականությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:
5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված կարգով իրազեկման հաջորդ օրվանից:
6․ Գույքահարկը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081025 հաշվարկային հաշվին։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՝ Է. ԱՐՇԱԿՅԱՆ


2021թ. մայիսի 20
ք.Տաշիր

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`