Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Լոռու մարզի Տաշիր համյնքի ղեկավարի 08․06․2022-ի «Արեգնազ Վելիցյանին գույքահարկի գումարի պահանջ ներկայացնելու մասին » N 423-Ա որոշում

21.06.2022

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչաչաչության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Արեգնազ Վելիցյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2022 թվականի մայիսի 16-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտը ընդունելու հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսական,հաշվապահական հաշվառման,եկամուտների գանձման և հավաքագրման բաժնի կողմից տրված և իրավահարաբերության պահին գործող « Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող ՀՀ Ոստիկանության ՃՈ կողմից տրամադրված փոխադրամիջոցների հաշվառման և գնահատման տվյալների՝ քննարկվող շարժական գույքեր Տաշիր համայնքում հաշվառված ՎԱԶ-21063 մակնիշի, 41SS 053 հերթական համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է քաղաքացի Արեգնազ Վելիցյանի սեփականությունը,որոնք իրավահարաբերության պահին գործող « Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով հանդիսանում են հարկվող օբյեկտ:

Նշված փոխադրամիջոցի համար 2015-2020 թվականների համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 57․810 (հիսունյոթ հազար ութ հարյուր տասը) ՀՀ դրամ, որից 41․244 (քառասունմեկ հազար երկու հարյուր քառասունչորս ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 16․566 (տասնվեց հազար հինգ հարյուր վաթսունվեց) ՀՀ դրամ՝ որպես պարտականությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:

2022 թվականի մայիսի 16-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022 թվականի հունիսի 08-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Արեգնազ Վելիցյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 27․05․2022) : Արեգնազ Վելիցյանը չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի երրորդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին»ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ, գույքահարկի գումարը վճարվում է համայնքի վարչական տարածքում հաշվառված փոխադրամիջոցների համար հարկվող օբյեկտի հաշվառման վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0.04 տոկոսի չափով: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի ՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ,ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ,«Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Քաղաքացի Արեգնազ Վելիցյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջե գանձել 57․810 (հիսունյոթ հազար ութ հարյուր տասը) ՀՀ դրամ՝ որպես Տաշիր համայնքում հաշվառված ՎԱԶ-21063 մակնիշի, 41SS 053 հերթական համարանիշի փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի գումար, որից 41․244 (քառասունմեկ հազար երկու հարյուր քառասունչորս ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 16․566 (տասնվեց հազար հինգ հարյուր վաթսունվեց) ՀՀ դրամ՝ որպես պարտականությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

3.Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված կարգով իրազեկման հաջորդ օրվանից:

6․ Գույքահարկը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081025 հաշվարկային հաշվին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`