Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 08․06․2022-ի «Սիրանուշ Մուրադյանին,Սիրարփի Մուրադյանին,Սիլվա Մուրադյանին և Սերգեյ Մուրադյանին հողի հարկի գումարի պահանջ ներկայացնելու մասին» N 422-Ա որոշում

21.06.2022

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչաչաչության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

Քաղաքացիներ Սիրանուշ Մուրադյանը,Սիրարփի Մուրադյանը,Սիլվա Մուրադյանը և Սերգեյ Մուրադյանը, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության պահին գործող « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2022 թվականի մայիսի 17-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսական, հաշվապահական հաշվառման,եկամուտների հավաքագրման և գանձման բաժնի կողմից տրված տվյալների՝ Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրի վարչական սահմաններում տարբեր չափսերի, տարբեր կարգի և նշանակության 8․339 հա ընդհանուր մակերեսով հողամասերը հանդիսանում են քաղաքացիներ Սիրանուշ Մուրադյանի,Սիրարփի Մուրադյանի,Սիլվա Մուրադյանի և Սերգեյ Մուրադյանի սեփականությունը,որոնք իրավահարաբերության պահին գործող «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով համարվում են հարկվող օբյեկտ: Հողամասերի համար մինչև 2020 թվականը վճարման ենթակա հարկը կազմում է 59․223 (հիսունինը հազար երկու հարյուր քսաներեք) ՀՀ դրամ։

2022 թվականի մայիսի 17-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022 թվականի հունիսի 08-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չեն ներկայացել քաղաքացի Սիրանուշ Մուրադյանը,Սիրարփի Մուրադյանը,Սիլվա Մուրադյանը և Սերգեյ Մուրադյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 27․05․2022) : (Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացիներ Սիրանուշ Մուրադյանի,Սիրարփի Մուրադյանի,Սիլվա Մուրադյանի և Սերգեյ Մուրադյանի բացակայությամբ):

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1․Քաղաքացիներ Սիրանուշ Մուրադյանից,Սիրարփի Մուրադյանից,Սիլվա Մուրադյանից և Սերգեյ Մուրադյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջե գանձել 59․223 (հիսունինը հազար երկու հարյուր քսաներեք) ՀՀ դրամ։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը: 5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանմասին օրենքով սահմանված կարգով իրազեկման հաջորդ օրվանից: 6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275099027 հաշվեհամարին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`