Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19.04.2024

Տիպ` Ավագանու նիստի օրակարգի նախագծի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
« Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մաս

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 26-ին, ժամը 14:30-ին, Տաշիրհամայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ գ. Մեծավան, Զորավար Անդրանիկի փողոց, թիվ 2 ) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր միավորված համայնքի ավագանու հերթական արտագնա նիստ՝ հետևյալ օրակարգով.
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին, Ընդերքօգտագործման իրավունք ունեցող 2.«Քարալեռե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալության իրավունքով հողամասեր տրամադրելու մասին,
3.Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, դյուցազնագրքի և գինեսի բազմակի ռեկորդակիր, Տաշիր համայնքի բնակիչ Արտյոմ Բագրատի Սոլոյանին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին, 4.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը նվիրելու մասին,
5.«Տաշիր Ագրոե փակ բեժնետիրական ընկերության կողմից ներկայացված Բլագոդարնոյե բնակավայրում անասնագոմ N6 և կթարան N2 կառուցմանը նախնական համաձայնություն տալու մասին,
6.« Բի Էմ Սի Պրոջեքտե փակ բաժնետիրական ընկերության կողմից Բլագոդարնոյե բնակավայրի վարչական տարածքում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ղարախաչի անդեզիտաբազալտի և հրաբխային ավազների հանքավայրում հանքարդյունահանման աշխատանքներին նախնական համաձայնությւոն տալու մասին,
7.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94

Հեռ..` 0254-21-68

Վեբ կայք` tashircity.am

Էլ. փոստ`