Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 18․03․2024-ի «Հովհանես Քարթունյանին հողի հարկի և անշարժ գույքի հարկի գումարի պահանջ ներկայացնելու մասին» N 275-Ա որոշում

29.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչաչաչության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի 59-րդ հոդված

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

Հովհանես Քարթունյանը, հանդիսանալով հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2024 թվականի փետրվարի 23-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի և գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տվյալների՝ 06-064-0104-0009,06-064-0102-0066,06-064-0102-0043,06-064-0102-0061,06-064-0102-0053,06-064-0102-0033,06-064-0109-0022,06-064-0102-0040,06-064-0102-0048,06-064-0102-0050,06-064-0102-0016,06-064-0102-0067,06-064-0102-0010,06-064-0104-0008,06-064-0106-0011,06-064-0102-0042,06-064-0102-0060,06-064-0102-0065,06-064-0102-0070,06-064-0102-0088,06-064-0102-0051,06-064-0104-0010,06-064-0102-0056,06-064-0102-0032,06-064-0102-0030,06-064-0102-0018,06-064-0115-0002,06-064-0104-0011,06-064-0102-0054,06-064-0026-0006,06-064-0012-0011,06-064-0018-0007,06-064-0032-0003,06-064-0024-0022,06-064-0017-0031,06-064-0112-0015,06-064-0032-0002,06-064-0114-0001,06-064-0032-0001,06-064-0028-0001,06-064-0027-0001 և 06-064-0112-0013 կադասրային ծածկագրերով, 40․012 հա ընդհանուր մակերեսով հողամասերը հանդիսանում են Հովհանես Քարթունյանի սեփականությունը, որոնք իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով համարվում են հարկվող օբյեկտ :

Նշված հողատմասերի ընդհանուր հողի հարկը 2008-2020 թվականների համար կազմում է 5․696․734 ( հինգ միլիոն վեց հարյուր իննսունվեց հազար յոթ հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ,որից 3․715․133 ( երեք միլիոն յոթ հարյուր տասնհինգ հազար հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 1․981․601 (մեկ միլիոն ինը հարյուր ութսունմեկ հազար վեց հարյուր մեկ) ՀՀ դրամ՝ որպես տույժ (յուրաքանչյուր հողակտորի համար ըստ տարիների հողի պարտքը ներկայացվում է կից տեղեկանքներով )։

Անշարժ գույքի ընդհանուր հարկը 2021-2023 թվականների համար կազմում է 494․742 (չորս հարյուր իննսունչորս հազար յոթ հարյուր քառասունյոթ) ՀՀ դրամ, որից 425․603 ( չորս հարյուր քսանհինգ հազար վեց հարյուր երեք) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 69․139 (վաթսունինը հազար հարյուր երեսունինը) ՀՀ դրամ՝ որպես տույժ (յուրաքանչյուր հողակտորի համար ըստ տարիների հողի պարտքը ներկայացվում է կից տեղեկանքներով )։

2024 թվականի փետրվարի 23-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի մարտի 18-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել Հովհանես Քարթունյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 24․02․2024) :

(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Հովհանես Քարթունյանի բացակայությամբ):

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրեսգրքի 225-րդ հոդվածի ՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1.Հովհանես Քարթունյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջեի գանձել 6․191․476 (վեց միլիոն հարյուր իննսունմեկ հազար չորս հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ՝ որպես հողի հարկի և անշարժ գույքի հարկի պարտքի գումար․

5․696․734 ( հինգ միլիոն վեց հարյուր իննսունվեց հազար յոթ հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ՝ որպես06-064-0104-0009,06-064-0102-0066,06-064-0102-0043,06-064-0102-0061,06-064-0102-0053,06-064-0102-0033,06-064-0109-0022,06-064-0102-0040,06-064-0102-0048,06-064-0102-0050,06-064-0102-0016,06-064-0102-0067,06-064-0102-0010,06-064-0104-0008,06-064-0106-0011,06-064-0102-0042,06-064-0102-0060,06-064-0102-0065,06-064-0102-0070,06-064-0102-0088,06-064-0102-0051,06-064-0104-0010,06-064-0102-0056,06-064-0102-0032,06-064-0102-0030,06-064-0102-0018,06-064-0115-0002,06-064-0104-0011,06-064-0102-0054,06-064-0026-0006,06-064-0012-0011,06-064-0018-0007,06-064-0032-0003,06-064-0024-0022,06-064-0017-0031,06-064-0112-0015,06-064-0032-0002,06-064-0114-0001,06-064-0032-0001,06-064-0028-0001,06-064-0027-0001 և 06-064-0112-0013 կադասրային ծածկագրերով, 40․012 հա ընդհանուր մակերեսով հողամասերի հողի հարկ, որից 3․715․133 ( երեք միլիոն յոթ հարյուր տասնհինգ հազար հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 1․981․601 (մեկ միլիոն ինը հարյուր ութսունմեկ հազար վեց հարյուր մեկ) ՀՀ դրամ՝ որպես տույժ (յուրաքանչյուր հողակտորի համար ըստ տարիների հողի պարտքը ներկայացվում է կից տեղեկանքներով),

494․742 (չորս հարյուր իննսունչորս հազար յոթ հարյուր քառասունյոթ ՀՀ դրամ՝ որպես անշարժ գույքի հարկ,որից 425․603 ( չորս հարյուր քսանհինգ հազար վեց հարյուր երեք) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 69․139 (վաթսունինը հազար հարյուր երեսունինը) ՀՀ դրամ՝ որպես տույժ (յուրաքանչյուր հողակտորի համար ըստ տարիների հողի պարտքը ներկայացվում է կից տեղեկանքներով )։ Հաշվեգրել և բռնագանձել մայր գումար և տոկոսներ՝ սկսած 23․02․2024 օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275092022 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկը՝ 900275002104 հաշվեհամարին։

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`