Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Աշտարակ համայնքի ավագանու նիստի վերաբերյալ

06.09.2023

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Աշտարակի համայնքապետարան
<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 63 հոդվածի 1-ին մաս

Տեղեկացնում եմ Ձեզ այն մասին, որ Աշտարակ համայնքի ավագանու նիստը տեղի կունենա 2023թ. սեպտեմբերի 12-ին ժամը 17:00-ին, Աշտարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1․ Աշտարակ համայնքի ավագանու նիստի օրակարգը հաստատելու մասին:
2․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականի ՀՀ պետական բյուջեից սուբվենցիայի ստացման հայտերին համաձայնություն տալու մասին:
3. Տեղական վճարներ սահմանելու մասին:
4. Հարկային արտոնություն տալու մասին:
5․ <<Աշտարակի ավտոբուս>> փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու, կանոնադրական կապիտալը, կանոնադրությունը և հաստիքացուցակը հաստատելու մասին:
6․ Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու 24․12․2021թ․ N 10-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
7․ Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու 09․12․2022թ․ N 178-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
8․ Համայնքային սեփականություն հանդիսացող հենասյուները <<Անուշավան Գաբրիելյան Պողոսի>> Ա/Ձ-ին վարձակալության տրամադրելու մասին։
9․ Անհատույց օգտագործման համար տարածք տրամադրելու մասին։
10․ Համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին։
11․ Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին։
12․ Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքերն անհատույց օգտագործման տրամադրելու մասին։
13․ Համայնքային սեփականություն հանդիսացող շարժական գույքերն անհատույց օգտագործման տրամադրելու մասին։
14․ Համայնքային սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին։
15․ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում, Արուճ, Օհանավան և Աղձք բնակավայրերում հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։
16․ Գյուղատնտեսական արտադրական շենք-շինությունների կառուցման նպատակով հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
17․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ուղղակի վաճառքով օտարելու մասին։
18․ Հայաստանի Հանրապետության Աշտարակի համայնքային սեփականություն հանդիսացող որոշ հողամասեր աճուրդ-վաճառքով օտարելու և վարձակալության իրավունքով /մրցույթ/ տրամադրելու թույլտվություն տալու մասին։
19․ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրում նրբանցքների և փակուղիների համարակալման մասին:
20. Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի երկրորդ նիստի օրը սահմանելու մասին։

ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` Ս. Ս Ա Հ Ա Կ Յ Ա Ն

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ, Ն․ Աշտարակեցու հր․ 7

Հեռ..` /0232/ 3-10-26

Վեբ կայք` www.ashtarak.am

Էլ. փոստ`