Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Աշտարակ համայնքի ավագանու նիստի վերաբերյալ

04.10.2023

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Աշտարակի համայնքապետարան
<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 63 հոդվածի 1-ին մաս

Տեղեկացնում եմ Ձեզ այն մասին, որ Աշտարակ համայնքի ավագանու նիստը տեղի կունենա 2023թ. հոկտեմբերի 11-ին ժամը 17:00-ին, Աշտարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1․ Աշտարակ համայնքի ավագանու նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու 28.12.2022թ. <<Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին>> N 196-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3․ Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի երրորդ եռամսյակի կատարողականի մասին:
4. Տեղական վճար սահմանելու մասին:
5․ Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու 28․12․2022թ․ N 201-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
6․ Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու 09․12․2022թ․ N 178-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
7․ Համայնքային սեփականություն հանդիսացող գույքերն անհատույց օգտագործման տրամադրելու մասին։
8․ Մանկապարտեզի մուտքավճարի մասին։
9․ Համայնքային սեփականություն հանդիսացող շարժական գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին։
10․ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում, Արուճ և Բազմաղբյուր բնակավայրերում հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։
11․ Ոռոգման նպատակով ջրավազանի կառուցման նպատակով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
12․ Հայաստանի Հանրապետության Աշտարակի համայնքային և պետական սեփականություն հանդիսացող որոշ հողամասեր աճուրդ-վաճառքով օտարելու, կառուցապատման և վարձակալության իրավունքով /մրցույթ/ տրամադրելու թույլտվություն տալու մասին։
13. Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրում փողոցների համարակալման մասին։
14. Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի երրորդ նիստի օրը սահմանելու մասին։


ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` Ս. Ս Ա Հ Ա Կ Յ Ա Ն

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ, Ն․ Աշտարակեցու հր․ 7

Հեռ..` /0232/ 3-10-26

Վեբ կայք` www.ashtarak.am

Էլ. փոստ`