Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Աշտարակ համայնքի ավագանու նիստի վերաբերյալ

09.02.2024

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Աշտարակի համայնքապետարան
<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 63 հոդվածի 1-ին մաս

Տեղեկացնում եմ Ձեզ այն մասին, որ Աշտարակ համայնքի ավագանու նիստը տեղի կունենա 2024թ. փետրվարի 15-ին ժամը 17:00-ին, Աշտարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1․ Աշտարակ համայնքի ավագանու նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
3.Հարկային արտոնություն տալու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի <<Ագարակի բժշկական ամբուլատորիա>>, <<Արուճի բժշկական ամբուլատորիա>>, Ասյա Մարկոսյանի անվան Կոշ բուժամբուլատորիա, <<Ուջանի բժշկական ամբուլատորիա>>, <<Կարբիի բժշկական ամբուլատորիա>>, <<Օշականի բժշկական ամբուլատորիա>>, <<Ոսկեվազի բժշկական ամբուլատորա>>, <<Փարպիի բժշկական ամբուլատորա>>, <<Սասունիկի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու, միաձուլման արդյունքում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի <<Աշտարակի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի <<Աշտարակի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:
5․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի ավագանու 11․12․2023թ․ N 166-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
6․ <<Աշտարակի աղբահանություն և սանիտարական մաքրում>> համայնքային հիմնարկի կանոնադրությունը նոր խմբագրությամբ ընդունելու մասին:
7․ Տեղական վճարի արտոնություն տալու մասին:
8․ Համայնքային սեփականություն հանդիսացող շարժական գույքերն անհատույց օգտագործման տրամադրելու մասին։
9․ Աշտարակ համայնքի Օշական, Փարպի, Արտաշավան, Լեռնարոտ և Ագարակ բնակավայրերում փողոցների, նրբանցքների և փակուղիների համարակալման մասին։
10․ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։
11․ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ոսկեհատ բնակավայրում հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։
12․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով օտարելու մասին։
13․ Գյուղատնտեսական արտադրական շենք-շինությունների կառուցման նպատակով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
14․ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության տրամադրելու մասին։
15. Հայաստանի Հանրապետության Աշտարակի համայնքային սեփականություն հանդիսացող որոշ հողամասեր աճուրդ-վաճառքով օտարելու և վարձակալության իրավունքով /մրցույթ/ տրամադրելու թույլտվություն տալու մասին։
16. Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու մասին։
17․ Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի երկրորդ նիստի օրը սահմանելու մասին։

ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` Ս. Ս Ա Հ Ա Կ Յ Ա Ն

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ, Ն․ Աշտարակեցու հր․ 7

Հեռ..` /0232/ 3-10-26

Վեբ կայք` www.ashtarak.am

Էլ. փոստ`