Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի hամայնքային ծառայության թափուր պաշտոնների մասին

03.05.2024

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Աշտարակի համայնքապետարան
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար.

1. 2.1-7 Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ
2. 2.2-2 Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի տեղակալ
3. 2.2-4 Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի տեղակալ
4. 2.2-5 Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի տեղակալ
5. 2.3-5 Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ
6. 2.3-9 Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ
7. 2.3-10 Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ
8. 2.3-13 Վերահսկողության և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ
9. 2․3-16 Տրանսպորտի, կոմունալ տնտեսության, առևտրի, գովազդի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ
10. 2.3-30 Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ
11. 2.3-34 Զարգացման ծրագրերի և տուրիզմի բաժնի գլխավոր մասնագետ
12. 2.3-35 Զարգացման ծրագրերի և տուրիզմի բաժնի գլխավոր մասնագետ
13. 3.1-25 Քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետ
14. 3.1-33 Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ
15. 3.1-45 Տրանսպորտի, կոմունալ տնտեսության, առևտրի, գովազդի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի առաջատար մասնագետ

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ.

ա/ գրավոր դիմում /տրվում է հանձնաժողովի անունով, նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը, ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
բ/ համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
գ/ հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում ՀՀ Կառավարության 2019թ.-ի փետրվարի 15-ի թիվ N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը համայնքային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը,
դ/ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասի կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
ե/ երկու լուսանկար 3x4 չափսի,
զ/ անձնագրի պատճենը
է/ աշխատանքային գրքույկի պատճենը:

Պատճենների հետ ներկայացվում են փաստաթղթերի բնօրինակները:
Մրցույթը կանցկացվի 2024թ.-ի հունիսի 3-ին, ժամը 11։00-ին Աշտարակի համայնքապետարանի շենքում:
Հասցեն` ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հրապարակ 7, 3-րդ հարկ, Նիստերի դահլիճ, հեռախոս` /0232/ 3-10-26, էլեկտրոնային հասցե` ashtarak.aragatsotn@mta.gov.am:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 9:00-15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմում /թիվ 5 սենյակ, հեռախոս` /0232/ 3-10-26*120/, ինչպես նաև Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչությունում /հեռ. /0232/ 3-63-78/, որտեղ կարելի է ստանալ նաև հավելյալ տեղեկատվություն:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2024թ.-ի մայիսի 20-ը, ժամը 15:00:
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ, ներկայացնելով անձնագիրը:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրի հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Աշտարակի համայնքապետարան, 2-րդ հարկ, թիվ 5 սենյակ, հեռախոս /0232/ 3-10-26*120:
Մրցույթի անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին լրացուցիչ կհրապարակվի azdarar.am կայքում, առնվազն 1 շաբաթ առաջ:

ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ, Ն․ Աշտարակեցու հր․ 7

Հեռ..` /0232/ 3-10-26

Վեբ կայք` www.ashtarak.am

Էլ. փոստ`