Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԵԼԵՆԱ ԲԲԸ-ի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին

09.06.2022

Տիպ` Բաժնետիրական ընկերության հերթական կամ արտահերթ ժողովի գումարման մասին հայտարարություն
Հայտատու` ՙՍելենա՚ ԲԲԸ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդված

ՍԵԼԵՆԱ ԲԲԸ-ի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին

Սույնով ՍԵԼԵՆԱ ԲԲԸ-ն ծանուցում է 2022թ. Հունիսի 27-ին ժամը 11:00-ին ՀՀ, ք. Երևան, Թևոսյան 7 հասցեում տեղի է ունենալու Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը:


Ծանուցում

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ
ՕՐԱԿԱՐԳ
1. «ՍԵԼԵՆԱ» ԲԲԸ կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբման հարցի քննարկում:
2. «ՍԵԼԵՆԱ» ԲԲԸ ընկերության կանոնադրության փոփոխության հաստատում:


Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակի կազմման ամսաթիվը սահմանվել է 2022 թ. հունիսի 5-ը:
Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին մասնակցողների գրանցումն սկսվում է 30 րոպե շուտ` ժամը 10:30-ին:
Բաժնետերերը բաժնետերերի ընդհանուր ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություն-ներին և նյութերին կարող եք ծանոթանալ դիմելով 2022 թ. հունիսի 16-ից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11:00 մինչև 16:30, ՀՀ, ք. Հանրապետության 39 հասցեում:


Տեղեկացնում ենք Ձեզ, որ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի կողմից՝ ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբման մասին որոշում ընդունելու դեպքում կոտորակային բաժնետոմսերը հետ են գնվելու Ընկերության կողմից: Բաժնետոմսերի հետգնումն իրականացվելու է դրանց շուկայական արժեքով` 10,000 դրամով:

Տեղեկացնում ենք, որ համախմբման արդյունքում կոտորակային բաժնետոմսեր ունեցող բաժնետերերը կոտորակային բաժնետոմսերը պահպանելու ցանկության դեպքում ժողովի որոշման կայացումից 2 ամսվա ընթացքում պետք է գրավոր ծանուցեն ընկերությանը իրենց կոտորակային բաժնետոմսերը պահպանելու ցանկության մասին:
Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգի առաջին հարցին դեմ քվեարկած կամ քվեարկությանը չմասնակցած քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերն իրավունք ունեն պահանջել իրենց պատկանող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 57-րդ և 58-րդ հոդվածներով սահմանված կարգով:


Խնդրում ենք Ձեզ ներկա լինել բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովներին
«ՍԵԼԵՆԱ» ԲԲԸ տնօրեն

Հասցե` ք.Երևան, Թևոսյան 7

Հեռ..` (010) 68-83-09

Վեբ կայք` https://www.maxprof.am

Էլ. փոստ`