Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<ՀԱԽՎԵՐԴՅԱՆ-ՇԻՆՄՈՆՏԱԺ>> ԲԲԸ-ի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին

05.10.2022

Տիպ` Բաժնետիրական ընկերության հերթական կամ արտահերթ ժողովի գումարման մասին հայտարարություն
Հայտատու` <<Հախվերդյան Շինմոնտաժ>> ԲԲԸ
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 96-ՐԴ ՀՈԴՎԱԾ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ-ՇԻՆՄՈՆՏԱԺ ԲԲԸ-ի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին

Սույնով <<ՀԱԽՎԵՐԴՅԱՆ-ՇԻՆՄՈՆՏԱԺ>> ԲԲԸ-ն ծանուցում է 2022թ. հոկտեմբերի 26-ին ժամը 11:30-ին ՀՀ, ք. Երևան, Թևոսյան 7 հասցեում տեղի է ունենալու Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը:


Ծանուցում

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ-ՇԻՆՄՈՆՏԱԺ ԲԲԸ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ
ՕՐԱԿԱՐԳ

1. «ՀԱԽՎԵՐԴՅԱՆ-ՇԻՆՄՈՆՏԱԺ» ԲԲԸ կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբման հարցի քննարկում:
2. «ՀԱԽՎԵՐԴՅԱՆ-ՇԻՆՄՈՆՏԱԺ»ԲԲԸ ընկերության կանոնադրության փոփոխության հաստատում:

Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակի կազմման ամսաթիվը սահմանվել է 2022 թ. Հոկտեմբերի 4-ը:
Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին մասնակցողների գրանցումն սկսվում է 30 րոպե շուտ`ժամը 11:00-ին:
Բաժնետերերը բաժնետերերի ընդհանուր ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին կարող են ծանոթանալ դիմելով 2022 թ. հոկտեմբերի18-ից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11:00 մինչև 16:30, ՀՀ, ք. Գրիբոյեդովի 56 հասցեում:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի կողմից՝ ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբման մասին որոշում ընդունելու դեպքում կոտորակային բաժնետոմսերը հետ են գնվելու Ընկերության կողմից: Բաժնետոմսերի հետգնումն իրականացվելու է դրանց շուկայական արժեքով` 10,000 դրամով:

Տեղեկացնում ենք, որ համախմբման արդյունքում կոտորակային բաժնետոմսեր ունեցող բաժնետերերը կոտորակային բաժնետոմսերը պահպանելու ցանկության դեպքում ժողովի որոշման կայացումից 2 ամսվա ընթացքում պետք է գրավոր ծանուցեն ընկերությանը իրենց կոտորակային բաժնետոմսերը պահպանելու ցանկության մասին:
Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգի առաջին հարցին դեմ քվեարկած կամ քվեարկությանը չմասնակցած քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերն իրավունք ունեն պահանջել իրենց պատկանող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 57-րդ և 58-րդ հոդվածներով սահմանված կարգով:


Խնդրում ենք Ձեզ ներկա լինել բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովներին
«ՀԱԽՎԵՐԴՅԱՆ-ՇԻՆՄՈՆՏԱԺ» ԲԲԸ տնօրեն

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Գրիբոյեդովի 56

Հեռ..` +37410234332

Էլ. փոստ`