Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Քաղաքացի Վարդան Սմբատի ՍտեփանյանԻՆ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ

06.12.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >>ՀՀ օրենքի 35-րդ հոդված, <<Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին>>ՀՀ օրենքի 10-րդ հոդված

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
17-Ը ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022 Թ N 785 -Ա


ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Վարդան Սմբատի Ստեփանյանը, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Ապարանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` հողի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի հարկերի հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 05.09.2022 թ դրությամբ տրամադրված տեղեկանքի՝ ,,Հողիհարկի մասին,, ՀՀ օրենքով սահմանված՝ հողի հարկով հարկվող Շենավան գյուղում գտնվող 2.499 հա հողամասերը հանդիսանում են քաղաքացի Վարդան Սմբատի Ստեփանյանի սեփականությունը:
Հողամասերի համար վճարման ենթակա հարկը կազմում է 216.682 ՀՀ դրամ, ինչը 2008 – 2020 թ. ընկած ժամանակահատվածում չի վճարվել:
Քաղաքացի Վարդան Սմբատի Ստեփանյանի՝ նշված ժամանակահատվածի համար հողի հարկը վճարելու պարտավորությունը կազմում է 139.414 ՀՀ դրամ` ապառք, որը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ` 77.268 ՀՀ դրամի չափով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Ապարանի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022 թվականի հոկտեմբերի 15-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով քաղաքացի Վարդան Սմբատի Ստեփանյանը պատշաճ ծանուցվել է /հիմք՝փոստի անդորրագիր, ինտերնետով հրապարակային պաշտոնական ծանուցում նույնականացման համար 1140902/, սակայն վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:


Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում
հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի`հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի` Հարկի վճարումը սահմանված ժամկետներից
ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0,04 տոկոսի չափով, որը մինչև 2020 թ ապրիլի 21-ը հաշվարկվել է 0,075 տոկոսիչափով:
Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի, համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է հարկի գանձումը, այդ մասին պատշաճ ծանուցելով հարկատուին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 16-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇԵՑԻ

1.Քաղաքացի Վարդան Սմբատի Ստեփանյանից հօգուտ Ապարան համայնքի բյուջե գանձել 216.682 ՀՀ դրամ, որից 139.414 ՀՀ դրամ որպես հողամասերի համար վճարման ենթակա հողի հարկի գումար,77.268 ՀՀ դրամ, որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ապարան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական
վարույթի մասին> ՀՀ օրեենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ապարան համայնքի ղեկավարին կից մշտական գործող վարչական իրավախախտումների հանձնաժողովը:





Համայնքի ղեկավարի ժ/պ ՝ Ա. Կարապետյան

Հասցե` Ք.Ապարան, Բաղրամյան 26

Հեռ..` 044001102

Վեբ կայք` www.aparan.am

Էլ. փոստ`