Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարվում է մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Գեղհովիտի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում դաստիարակի 0․56 դրույք թափուր աշխատատեղը համալրելու համար

15.05.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022 թվականի N 08-Ն հրաման

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Գեղհովիտի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում դաստիարակի 0․56 դրույք թափուր աշխատատեղը համալրելու համար:
Մրցույթին կարող է մասնակցել դաստիարակի թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 15-ին ժամը 1400-ին «Գեղհովիտի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ Մարտունի համայնք Գեղհովիտ բնակավայր 5-րդ փողոց 56 շենք։ Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են 2023 թվականի մայիսի 15- ից մինչև 2023 թվականի հունիսի 9–ը ներառյալ, ամեն օր ժամը 09:00- 18:00-ը բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք ,Գեղհովիտ բնակավայր 5-րդ փողոց 56 շենք։
Էլեկտրոնային փոստի հասցե՝ geghhovitimankapartez@gmail.com ։
Տեղեկությունների համար զանգահարել +374 93921818 ։
Տնօրեն՝ Ծաղիկ Սարգսյան։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք ,Գեղհովիտ բնակավայր 5-րդ փողոց 56 շենք

Հեռ..` +374 93921818

Էլ. փոստ`