Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի բնակիչ Ռուստամ Ռաֆայելի Գևորգյանին վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի լսումներին հրավիրելու մասին

28.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 29.1 հոդվածի 15-րդ մաս

ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի կողմից ‹‹Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին›› ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ Ձեր նկատմամբ 2024թվականի մարտի 05-ին վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա հարուցվել է վարչական վարույթ՝ ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 169.16 հոդվածի 3-րդ մասի առաջի պարբերությամբ նախատեսված արարք կատարելու համար:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2024թվականի ապրիլի 01-ին ժամը` 15:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Արթիկի համայնքապետարան /հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, ք. Արթիկ Ազատության հրպ. 1/:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներով/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Ազատության հրապարակ 1

Հեռ..` +37498770244

Վեբ կայք` www.artik.am

Էլ. փոստ`