Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքում համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողամասի վաճառք՝ աճուրդով

12.07.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արմավիրի համայնքապետարան
ՀՀ Հրապարակային սակարգությունների մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մաս

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքում 2019թ. օգոստոսի 13-ին ժամը 11:00-ին, քաղաքապետարանի շենքում կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողամասի վաճառք՝ աճուրդով: Վաճառվում է՝
ԼՈՏ-1 Ծածկագիրը` ՀԱ-01-19 Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 130/1 հասցեում գտնվող 40.0 քմ մակերեսով, 04-001-0019-0104 կադաստրային ծածկագրով հասարակական կառուցապատման հողամաս երկհարկանի շինություն՝ հասարակական սննդի օբյեկտ կառուցելու համար, մեկնարկային գինը՝ 360000/ երեք հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ:
Հողամասն ապահովված է կոմունիկացիաներով:
Առկա են` ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար.
Մեկ քայլի չափը և նախավճարը կազմում է աճուրդի առարկայի մեկնարկային գնի 5 տոկոսը:
Աճուրդում հաղթող կճանաչվի առավելագույն գին առաջարկողը:
Հաղթողին է տրամադրվում ճարտարապետա-հատակագծային առաջադրանք:
Հաղամասի նկատմամբ սահմանափակումներ (սերվիտուտներ) չկան:
Հայտերի ընդունումը դադարում է 2019թ. օգոստոսի 9-ին, ժամը 18:00:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արմավիրի համայնքապետարան
/ք.Արմավիր Հանրապետության 32/: Հեռ. (0237) 2-02-24, 2-28-64:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ քաղաք Արմավիր, Հանրապետության 32

Հեռ..` 0237 2 02 24

Էլ. փոստ`