Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող հեղամասի վարձակալության իրավունքի տրամադրման մրցույթ

12.07.2019

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արմավիրի համայնքապետարան
ՀՀ Հրապարակային սակարգությունների մասին օրենքի 21-րդ հոդվածի 1ին մաս

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արմավիրի մարզի, Արմավիր համայնքում 2019թ. օգոստոսի 15-ին ժամը 1100-ին համայնքապետարանի շենքում կայանալու է Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող հեղամասի վարձակալության իրավունքի տրամադրման մրցույթ՝ 2 փուլով:
1. ԼՈՏ-1 Ծածկագիրը` ՀՎՄ-01-19 վարձակալության իրավունքով ժամանակավոր օգտագործման է տրամադրվում ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող Հանրապետության փողոց 2 հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, 04-001-021-001 ծածկագրով՝ <Արմավիրի քաղաքապետարանի զբոսայգի> ՀՈԱԿ տարածքից 1600,0քմ /40*40/ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամաս, 25 տարի ժամկետով՝ Արմավիր քաղաքի զբոսայգու տարածքում կառուսելների-խաղահրապարակ հիմնելու նպատակով:
Հողամասի վարձակալության տարեկան վճարի մեկնարկային գինը` 1 քմ համար 300 ՀՀ դրամ:
-Հողամասի վարձակալության վճարը ենթակա է փոփոխման հողամասի կադաստրային արժեքի փոփոխման դեպքում:
-Հողամասի վարձակալության վճարը կարող է վերանայվել յուրաքանչյուր 5 տարին 1 անգամ:
Մեկ քայլի չափը և նախավճարը կազմում է մեկնարկային գնի 5 տոկոսը:
Հողամասն ապահովված է կոմունիկացիաներով:
Առկա են` ճանապարհներ, ջրատար, ոռոգման համակարգ, էլեկտրահաղորդման գծեր, Մրցույթում հաղթողին է տրամադրվում ճարտարապետա-հատակագծային առաջադրանք: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (սերվիտուտներ) չկան:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
1. Կարուսելների խաղակրապարակի էսքիզ- նախագիծ, որը ներառում է՝
- տրամադրվող հողատարածքի բարեկարգման, կանաչապատման նախագիծ
- կարուսելների՝տրամադրվող տարածքում տեղաբաշխման հատակագիծ
- առաջարկվող կարուսելների լուսանկարներ.
Ծրագիր՝ իրականացվող աշխատանքների ժամանակացույց, որում անհրաժեշտ է արտացոլել տեղադրվող կարուսելների քանակը և ներդրվող գումարի չափը:
2. Անձը հաստատող փաստաթուղթ կամ իրավաբանական անձի պետռեգիստրի գրանցման վկայական/ կանոնադրություն/:
Մրցույթն անցկացվելու է 2 փուլով:
Առաջին փուլում հանձնաժողովը կգնահատի կարուսելների խաղակրապարակի էսքիզ- նախագիծը և ծրագիրը:
Առաջին փուլում հավանության արժանացած մասնակիցները կարող են մասնակցել 2-րդ փուլին՝ հողամասի վարձակալության մրցույթին:
Մրցույթում հաղթող կճանաչվի հանձնաժողովի կողմից հավանության արժանացած, մրցույթի պահանջներին համապատասխան էսքիզ-նախագիծ և վարձակալությամբ տրամադրվող հողամասի համար առավելագույն վարձավճար ներկայացրած մասնակիցը։
Հայտերն ընդունվում են փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակներով՝ 2 օրինակից:
Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում

Հայտերի ընդունումը դադարում է 2019թ. օգոստոսի 12-ին, ժամը 1800-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արմավիրի համայնքապետարան
/ք.Արմավիր Հանրապետության 32/:Հեռ. (0237) 2-02-24, 2-28-64:
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ քաղաք Արմավիր, Հանրապետության 32

Հեռ..` 0237 2 02 24

Էլ. փոստ`