Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑՈՒՄ «ԱՍԻԱՄԵԳԱՍՏՌՈՅ» ՍՊԸ-Ի ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.07.2023

Տիպ` Պարտատերերի ժողով հրավիրելու մասին հայտարարություն
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Արթուր Ապիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 34 հոդված

ՀՀ սնանկության դատարանի վարույթում է քննվում թիվ ՍնԴ/1246/04/21 սնանկության գործն ըստ Կորյուն Գուրգենի Մխիթարյանի դիմումի՝ պարտապան ԱՍԻԱՄԵԳԱՍՏՌՈՅ ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի «22» դեկտեմբեր 2021թ.-ի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ և Արթուր Ապիկյանն նշանակվել է «ԱՍԻԱՄԵԳԱՍՏՌՈՅ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ:
Պարտատերերի առաջին ժողովին հաստատվել է պարտատերերի խորհուրդը՝ որում ընդգրկվել են պարտատերերի ցուցակում ամենախոշոր հինգ պահանջ ունեցող պարտատերերը՝ Էռնեստ Ղազարյան, «Էռնեստ Կո» ՍՊԸ, Արմեն Նազարյան, Հայկ Խլղաթյան և Արթուր Մանուկյան։ Սնանկության վարույթի շրջանակներում պարտատեր, խորհուրդի անդամ Արմեն Նազարյանը դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնության հիմքով իրեն անցած գույքի դիմաց հրաժարվել է սնանկության վարույթի շրջանակներում ներկայացված պահանջից։ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի հիմքով չապահովված հաջորդ ամենախոշոր պահանջ ունեցող պարտատերը՝ Կորյուն Գուրգենի Մխիթարյանը ընդգրկվել է խորհուրդի կազմում:
Ցանկանում եմ հայտնել, որ ՀՀ կառավարությունը կառուցապատման ծրագրից տուժված անձանց աջակցության ցուցաբերելու նպատակով արտահայտել է այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է առաավելագույնս վերականգնել ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստները և այդ պատճատով առաջարկվում է պարտապանի գույքի կազմում ընդգրկված գույքի մի մասը՝ անշարժ գույքային միավորները իրացնել ուղղակի վաճառքով մասնագիտացված կառուցապատողին՝ «Արտքոմփանի 2» ՍՊ ընկերությանը։
Առաջնոդվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ, 33-րդ, 34-րդ, 35-րդ և 77-րդ հոդվածերով.
Հայտնում եմ, որ 24․07․2023թ-ին ժամը 15:00-ին, ք.Երևան, Դավթաշեն Տիգրան Պետրոսյան 38/2. հասցեում անցկացվելու է պարտատերերի հերթական ժողովը՝ օրակարգում ներառված են հետևյալ հարցը.
1. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75 հոդավածի համաձայն պարտապան «Ասիամեգաստռոյ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վաճառքի ծրագրի հաստատման հարցը․
2. «Ասիամեգաստռոյ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցները «Էռնեստ Կո» ՍՊԸ-ին հանձնելու հարցը․
3. Սնանկության վարույթին առչվող ընթացիկ հարցեր․

ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին ծանոթանալու համար կարող էք դիմել սնանկության գործով կառավարչին՝ Արթուր Ապիկյանին էլեկտրոնային փոստի միջոցով՝ Arthur.Apikyan@gmail.com էլեկտրոնային փոստին:
Պարտատերերի ժողովի մասնակցության իրավունք ստանալու /գրանցվելու/ համար խնդրում եմ մինչև 24․07․2023թ-ին ժամը 15:00-ն ներկայանալ ք.Երևան, Դավթաշեն Տ․Պետրոսյան 32/8 հասց է անձը հավստող փաստաթղթով /ներկայացուցիչ լինելու դեպքում նաև ժողովին մասնակցություն, և քվերակելու իրավունք ունենալու վերաբերյալ լիազորագրով/:

Ծանուցում։ Ժողովն իրավասու է, եթե դրանց մասնակցում են քվեարկության իրավունք տվող ձայների պարզ մեծամասնություն ունեցող պարտատերերը։

Հասցե` Ք.Երևան Արագածի փող. 57տ.

Հեռ..` +37499191410

Էլ. փոստ`