Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ՊԵՐԼԱՐՈ ԼՈԿԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՓԲԸ-ի թիվ ՍնԴ/3223/04/21 սն գործով պարտատերերի ժողովի ծանուցում

11.09.2023

Տիպ` Պարտատերերի ժողով հրավիրելու մասին հայտարարություն
Հայտատու` «ՊԵՐԼԱՐՈ ԼՈԿԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Սերոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդված

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հարգելի պահանջատերեր, պարտապան
Հայտնում եմ Ձեզ այն մասին, որ 18.09.2023թ.-ին, ժամը 12:00-ին ք. Երևան Տ. Մեծի 65ա, 609 գրս. հասցեում տեղի կունենա «ՊԵՐԼԱՐՈ ԼՈԿԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՓԲԸ-ի սնանկության գործով պարտատերերի ժողովը:
Խնդրում ենք Ձեզ ապահովել Ձեր կողմից լիազորված անձի մասնակցությունը:

Օրակարգում՝
1. «ՊԵՐԼԱՐՈ ԼՈԿԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՓԲԸ-ին պատկանող ընդերքօգտագործման իրավունքի /ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված/ վաճառքի ծրագրի քննարկման հարցը /այսուհետ գույք/:
2. Պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու հարցը:
Գնահատման եզրակացությունը դեպոնացված է կառավարչի մոտ:

Հասցե` Ք. Երևան, Ն.Նորք, Մառի նրբ. 1/42

Հեռ..` +374 77 642200

Էլ. փոստ`