Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Ապագա տուր» ՍՊԸ սնանկության գործով պարտատերերի ժողով հրավիրելու մասին

09.02.2024

Տիպ` Պարտատերերի ժողով հրավիրելու մասին հայտարարություն
Հայտատու` «Ապագա տուր» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանում հարուցված թիվ ՍնԴ/0685/04/23 սնանկության գործի շրջանակներում 27.04.2023 թվականին կայացված վճռով «Ապագա տուր» ՍՊԸ-ն (ՀՎՀՀ՝ 07613354, գրանցման համար՝ 67.110.00806, գրանցման ամսաթիվ՝ 17․02․2005թ․, հասցեն՝ ՀՀ, Տավուշի մարզ, Ենոքավան, 1 փող․, քոթեջ 38 ) ճանաչվել է սնանկ:
Դատարանի 12.05.2023 թվականին կայացված որոշմամբ նշանակվել եմ պարտապանի սնանկության գործով կառավարիչ։
Իմ կողմից ներկայացրել է պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիր։
Հայտնում եմ Ձեզ, որ 29.02.2024 թվականին ժամը 11։00-ին հրավիրվում է պարտատերերի ժողով, որը տեղի կունենա ՀՀ, ք. Երևան, Ադոնցի 6/1, 303 հասցեում։ Պարտատերերի ժողովի օրակարգում դրվելու է պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրին հավանություն տալու հարցը։

Հասցե` ՀՀ, ք․ Երևան, Ադոնցի 6/1, 303

Հեռ..` +374 60 500 250

Էլ. փոստ`