Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21.01.2021

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված

Ախթալայի համայնքապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ (ծածկագիր 3.3-6)։
2-րդ կարգի մասնագետը.
կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և որակով.
իրականացնում է իրավաբանի գործառույթները.
համայնքի ղեկավարի և (կամ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ պահպանում է համայնքի, տեղական ինքնակառավարման մարմինների և աշխատակազմի շահերը դատական և պետական մարմիններում.
մասնակցում է իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքներին, աշխատակազմի մասնագետների և ավագանու անդամների կողմից ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տալիս է օրենսդրությանը համապատասխանելու մասին եզրակացություն.
կազմում է համայքի և աշխատակազմի կողմից կնքվող պայմանագրերի նախագծերը.
իրականացնում է համայնքի ղեկավարին օրենսդրությամբ վերապահված վարչական վարույթների վարումը.
իրականացնում է համայնքի իրավական ակտերի գրանցամատյանների վարումը.
մասնակցում է համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքներին, մշակում է հանձնաժողովի կողմից տրվող եզրակացությունների և սույն բնագավառին առնչվող համայնքի ղեկավարի որոշումների նախագծերը.
իրականացնում է իրավաբանական խորհրդատվություն.
իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
2-րդ կարգի մասնագետի պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`
ա) միջնակարգ կրթություն, առանց աշխատանքային ստաժի.
բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապե-տության Հողային օրենսրքի, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Քաղաքաշինության մասին>>, <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթներին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
ե) <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12–րդ հոդվածի <<ե>> կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),
է) անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Ախթալայի համայնքապետարանում և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում, ամեն օր, ժամը 10-ից մինչև 15-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնների անձնագրերին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Ախթալայի համայնքապետարանի աշխատակազմ (ք.Ախթալա, հեռ.՝ 093-71-30-10) և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.՝ 0322-2-21-04)։
Մրցույթը կկայանա 2021թ ապիրլի 15-ին ժամը 18.00-ին` Ախթալայի համայնքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2021թ. մարտի 31-ը:

Հասցե` Ախթալա քաղաք Աբովյան 2/1

Հեռ..` 055555603

Էլ. փոստ`