Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպարի մ/մ ՀՈԱԿ-ում մանկավարժի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթ

06.05.2022

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան
ՀՀ Նախադպրոցական կրթության մասին օրենք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի «Ռանչպարի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մեթոդիստի և երաժշտության դաստիարակի թափուր պաշտոնի մրցույթի հայտարարության։
ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի «Ռանչպարի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մեթոդիստի (0.25 դրույքաչափ) և երաժշտության դաստիարակի (0.25 դրույքաչափ) թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվում է մրցույթ։
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն
Կրթության և գիտության նախարարի 2011թվականի ապրիլ 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը։ Բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)։

1. Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձում:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝
1.թեստավորում
2.հարցազրույց
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձնամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 09:00-17:00, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 03.05.2022 թ. ներառյալ:
Մրցույթը տեղի կունենա 09.06.2022թ.-ին ժամը 11:00-ին
ՀՀ Արարատի մարզ Մասիսի համայնք գ. Ռանչպար 5փողոց, 2փկղ, 8շ
Հեռ. 093208262


Մասիսի համայնքապետարան

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք գ. Ռանչպար 5փողոց, 2փկղ, 8շ

Հեռ..` 093 20 82 62

Էլ. փոստ`