ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
08.01.2024
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի ու 29.1 հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ և 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Աննա Աշոտի Ավետյանի /ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, 6 փող․, 31 Ա տ./ վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /03.01.2024թ. արձանագրություն N2/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Աննա Ավետյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով գանձել՝ փոխադրամիջոցի գույքահարկի՝ /մակնիշը՝ Mercedes-Benz S 420, պ/հ՝46TT001/ 2021-2023թթ. համար՝ 462.497 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 400.500 ՀՀ դրամ, տույժը՝ 61.997 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին և 2015-2020թ. համար՝ 1.134.002 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 801 ՀՀ դրամ, տույժը՝ 333.002 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին։
2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:
Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
Հեռ..` 02343040
Էլ. փոստ`