ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
08.01.2024
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, ,,Աղբահանության և սանիտարական մաքրման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Իննա Զարմավիրի Մովսիսյանը /ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, 3 թաղ․, 5 շ․, 29 բն./ 14.12.2023թ․-ին ստացել է համայնքի ղեկավարի 24.11.2023թ. N 8034 ծանուցումն ու 21.11.2023 թվականի դրությամբ տեղեկանքները /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և ,,Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի,, առաջարկը /01.12.2023թ. արձանագրություն N258/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Իննա Մովսիսյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ աղբահանության վճարի գումարը՝ 52.040 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 32.390 ՀՀ դրամ, տույժը՝ 19.650 ՀՀ դրամ 900435101655 հաշվեհամարին և անշարժ գույքի հարկի /կադ․ծածկագիր՝ 03-003-0109-0033-001-029/ 2022-2023թթ. համար՝ 3.048 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 2.819 ՀՀ դրամ, տույժը՝ 229 ՀՀ դրամ 900435003778 հաշվեհամարին։
2.Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:
Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
Հեռ..` 02343040
Էլ. փոստ`