ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
09.01.2024
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Անահիտ Գրիգորի Խաչատրյանին /ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Վաղարշապատ, Ոսկեհատ, Գայի փող․, 25 տ./ ուղարկվել է համայնքի ղեկավարի 24.11.2023թ. N 8036 ծանուցումն ու 21.11.2023թ. դրությամբ տեղեկանքները /փոստային անդորրագիրը վերադարձվել է «անհայտ» նշումով/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /08.01.2024թ. արձանագրություն N7/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Անահիտ Խաչատրյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ BMW 735 LI, պ/հ՝36TU259 / 2021-2023թթ. համար՝ 447.424 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 387.000 ՀՀ դրամ, տույժը՝ 60.424 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին և 2020թ. համար՝ 97.223 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 75.250 ՀՀ դրամ, տույժը՝ 21.973 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին։
2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:
Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
Հեռ..` 02343040
Էլ. փոստ`