Ա/Ձ ՍՈՒՐԵՆ ՎԻԼԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
14.03.2024
Ղեկավարվելով ,,Տեղական Ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Մասիսի համայնքապետարանի առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի աշխատակիցների կողմից 26.12.2023թ-ին կազմված թիվ 27 արձանագրությունը, առ այն,որ Ա/Ձ Սուրեն Հովհաննիսյանի կողմից Մասիս համայնք, գ․Նոր-Խարբերդ 35-րրդ փողոց թիվ 5/1 հասցեում առանց պիտանելության ժամկետի ապրանքներ են իրացվել․ որոշում եմ՝
1.Ա/Ձ Սուրեն Վիլիկի Հովհաննիսյանի / ՀՎՀՀ՝ 45110954, հասցե՝ ք․Երևան, Շենգավիթ Եղբայրության փողոց 24-րդ շենք, բն․,55 / նկատմամբ նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով՝ 150.000/ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
2.Տուգանքը վճարել Մասիս համայնքի բյուջե՝ 900435101440 հաշվեհամարին:
3.Որոշումը ուժի մեջ է մտնում որոշման մասին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից:
4.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
5.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
6.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:
Հասցե` ք․Մասիս Կենտրոնական հրապարակ 4
Հեռ..` 023643040
Էլ. փոստ`