ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
25.03.2024
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի, ,,Աղբահանության և սանիտարական մաքրման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 21-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայկուշ Սեդրակի Պողոսյանը /ՀՀ, Արարատի մարզ, ք․Մասիս, 3 թաղ․, 3 շ․, 36 բն./ 17.02.2023թ-ին ստացել է համայնքի ղեկավարի 13.02.2024թ. N 1135 ծանուցումն ու 06.02.2024թ. դրությամբ տեղեկանքները /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /21.03.2024թ. արձանագրություն N113/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Հայկուշ Պողոսյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ աղբահանության վճարի 19․108 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 13․888 ՀՀ դրամ, տույժը՝ 5․220 ՀՀ դրամ 900435101655 հաշվեհամարին և անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-003-0073-0008-001-036/ 2021-2023թթ․ համար՝ 3․958 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 3․407 ՀՀ դրամ, տույժը՝ 551 ՀՀ դրամ 900435003778 հաշվեհամարին:
2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:
Հասցե` ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
Հեռ..` 02363040
Էլ. փոստ`