Գյումրու համայնքապետարանի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (աճուրդների) կազմակերպման և անցկացման համար Գյումրու համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն համարվող ներքոհիշյալ հողամասերի դասական աճուրդ
10.07.2023
Աճուրդի հաղթողները պետք է համամասնորեն մասնակցեն թաղամասի ճանապարհների և ընդհանուր ինժեներական կոմունիկացիոն ցանցերի նախագծման և կառուցման աշխատանքներին:
Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգի, հողամասերի վերաբերյալ գրաֆիկական նյութերին կարող են ծանոթանալ Գյումրու
համայնքապետարանում /Վարդանանցհր. 1/, ինչպես նաև Գյումրու համայնքապետարանի ինտերնետային կայքում` www.gyumricity.am:
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձիք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Աճուրդի պայմանների մանրամասներին` հողամասի ելակետային տվյալներին, ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին և պայմաններին,
հողամասի հատակագծին ,պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Գյումրու համայնքապետարան /Վարդանանց հր. 1 2.22.29/:
Աճուրդը կայանալու է 2023թ. օգոստոսի 07-ին ժ.16ºº-ին,Վարդանանց հր.1, 2-րդ հարկ: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2023թ. օգոստոսի 01-ը ներառյալ ժ.1600
Հասցե` քաղաք Գյումրի, Վարդանանց հր. 1
Հեռ..` +374 312 3-2606,
Վեբ կայք` https://www.gyumricity.am
Էլ. փոստ`