Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ` ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճնի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության գլխավոր մասնագետի (ծածկագիր 2.3-9) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

18.06.2019

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի «Նոր Հաճնի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված


Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ Նոր Հաճնի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար՝
1. Նոր Հաճնի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (ծածկագիր 2.3-9)։
Գործառույթներն են`
Իրականացնում է տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ (պաշտոնի անձնագիրը ):
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
բ) ունի «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Տեղական տուրքերի մասին», «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի», քաղաքաշինության մասին Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետում է ռուսերենին (ազատ) ։

Մրցույթը կկայանա 2019 թվականի հուլիսի 19-ին ժամը 11,00-ին Նոր Հաճնի համայնքապետարանի աշխատակազմի շենքում (ք.Նոր Հաճն, Տոռոզյան փողոց շենք 7):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 04.07.2019թ:
Դիմող ՀՀ քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը
1) դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս).
2) տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակի հետ միասին.
3) արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
4) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
5) անձնագրի պատճենը։
Փաստաթղթերը ընդունվում՝ Նոր Հաճնի համայնքապետարանի աշխատակազմ (ք.Նոր Հաճն, Տոռոզյան փողոց շենք 7, (հեռ.` +374224-4-25-50) ժամը 09.00-ից մինչև 18.00,կամ ք. Հրազդան, Կենտրոն վարչական շենք, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԾՀ բաժնում,հեռախոս 0223-2-34-13, 0223-2-73-01 ժամը 10.00-ից մինչև 15.00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճն, Տոռոզյան փողոց, շենք 7

Հեռ..` +374 224 4-25-50

Էլ. փոստ`