Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի որոշում թիվ 753, <<Բարի հանգիստ>> ՍՊԸ-ի նկատմամբ հաշվարկը տեղական ինքնակառավարման մարմին սահմանված ժամկետում չներկայացնելու համար տուգանք նշանակելու մասին

15.11.2018

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 4/2 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի, Մարգարային խճուղի 3 հասցեում սեփականության իրավունքով հողամաս և գույք ունեցող <<Բարի հանգիստ>> ՍՊԸ-ի կողմից գույքահարկի և հողի հարկի կիսամյակային հաշվարկները տեղական ինքնակառավարման մարմին սահմանված ժամկետում չներկայացնելու համար տուգանք նշանակելու մասին, պարզեց որ
<<Բարի հանգիստ>> ՍՊԸ-ն (հաշվառված՝ Արարատի մարզ, գյուղ Գեղանիստ, 24 փող., 32 տուն /Պետ.ռեգիստրի գրանցման համար 77.110.966220 / 2017-07-10 ՀՎՀՀ 04426625) հանդիսանալով Էջմիածին քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող շինության և հողամասի սեփականատեր՝ <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի և <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն գույքահարկ ու հողի հարկ վճարող սուբյեկտ, խախտելով <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջները՝ սահմանված եղանակներով չի ներկայացրել գույքահարկի և հողի հարկի կիսամյակային հաշվարկները, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1691-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 07.09.2018թ. տրված հիշեցման թերթիկի հիման վրա 2018 թվականի հոկտեմբերի 20-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1691 հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում <<Բարի հանգիստ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ՝ տնօրեն Գագիկ Պողոսի Մնացականյանի մասնակցությամբ:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
• <<Բարի հանգիստ>> ՍՊԸ-ն տեղական ինքնակառավարման մարմին չի ներկայացրել կազմակերպության 2018 թվականի առաջին կիսամյակի գույքահարկի և հողի հարկի հաշվարկները, չնայած Էջմիածնի համայնքապետարանի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից ուղարկված 07.09.2018թ. հիշեցման /հիմք՝ փոստային հավաստագիր AG011704748AM/:
• Հանձնաժողովի՝ 08.11.2018թ.-ի վարչական տույժ նշանակելու վերաբերյալ թիվ 2 արձանագրությունը:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
1. <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված`գույքհարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի աշխատակազմի ամփոփ ցուցակից քաղվածքի համաձայն <<Բարի հանգիստ>> ՍՊԸ-ն Էջմիածին համայնքի վարչական սահմաններում ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող գույք, ուստի հիմք ընդունելով նույն օրենքի 8-րդ հոդվածը և Հարկային օրենսգիրքը պարտավոր է ներկայացնել հաշվարկ տեղական ինքնակառավարման մարմիններ:
<<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ կազմակերպությունների համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը:
Գույքահարկ վճարող կազմակերպությունները հարկային մարմնի հաստատած ձևով գույքահարկի կիսամյակային հաշվարկը մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված եղանակներով ներկայացնում են`
1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով` շինության գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին.
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով` իրենց գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:
2. 01.07.2016թ. հողի հարկով հարկվող օբյեկտ համարվող հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի աշխատակազմի ամփոփ ցուցակից քաղվածքի համաձայն <<Բարի հանգիստ>> ՍՊԸ-ն Էջմիածին համայնքի վարչական սահմաններում ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներ, ուստի հիմք ընդունելով նույն օրենքի 12-րդ հոդվածը և Հարկային օրենսգիրքը պարտավոր է ներկայացնել հաշվարկ տեղական ինքնակառավարման մարմիններ:
<<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ կազմակերպությունների համար հողի հարկի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հողի հարկ վճարող կազմակերպությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն և մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) հարկային մարմնի հաստատած ձևով հողի հարկի հաշվարկները «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված եղանակներով ներկայացնում են հողամասի գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:
2018 թվականի հոկտեմբերի 20-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018 նոյեմբերի 8-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք՝ 20.10.2018թ.-ի փոստային հավաստագիր AG011704782AM <<Բարի հանգիստ>> ՍՊԸ-ն:
<<Բարի հանգիստ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ՝ տնօրեն Գագիկ Պողոսի Մնացականյանը ներկայանալով վարչական վարույթի լսումների հայտարարեց, որ ընդունում է իր սխալը և պատրաստակամ է վճարել տուգանքը, ինչպես նաև ներկայացնել հաշվարկները: Արդյունքում հանձնաժողովը արձանագրություն է կազմել և առաջարկել մասնակից <<Բարի հանգիստ>> ՍՊԸ-ին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տուգանք, գույքահարկի և հողի հարկի հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝ յուրաքանչյուրի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամ:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի ութերորդ կետի ` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` համայնքի ղեկավարը որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի, հողի հարկի, տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գույքահարկ վճարող կազմակերպությունները հարկային մարմնի հաստատած ձևով գույքահարկի կիսամյակային հաշվարկը մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված եղանակներով ներկայացնում են` հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով` շինության գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի՝ կազմակերպությունների համար հողի հարկի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հողի հարկ վճարող կազմակերպությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն և մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) հարկային մարմնի հաստատած ձևով հողի հարկի հաշվարկները «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված եղանակներով ներկայացնում են հողամասի գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:
<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 1691 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
Տվյալ պարագայում <<Բարի հանգիստ>> ՍՊԸ-ի կողմից Էջմիածնի համայնքապետարան չեն ներկայացվել գույքահարկի և հողի հարկի հաշվետվություններ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ Հարկային օրենսգրքի 447-րդ հոդվածի 3-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1691 հոդվածի 2-րդ մասի, <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, <<Հողի հարկի մասին>> օրենքի 13-րդ հոդվածի և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. <<Բարի հանգիստ>> ՍՊԸ -ից հօգուտ Էջմիածին համայնքի բյուջեի գանձել 40 000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ, որպես հաշվարկները տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելու համար նշանակված տուգանք, որից 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամը՝ 2018թ-ի առաջին կիսամյակի գույքահարկի հաշվարկի տուգանք և 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամը՝ 2018թ-ի առաջին կիսամյակի հողի հարկի հաշվարկի տուգանք:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` +374 231 53663, +374 94 046118

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`