Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի որոշում թիվ 760, Վարդան Ավետիքի Կնյազյանի նկատմամբ վարչական իրավախախտման համար նշանակված տույժի միջոցը փոխելու և վարչական իրավախախտման համար նախազգուշացում տալու մասին

16.11.2018

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց, թիվ 14գ տան բնակիչ Վարդան Ավետիքի Կնյազյանի կողմից ներկայացված դիմում-խնդրանքը՝ վարչական իրավախախտման համար պատասխանատվության մասին ակտով նախատեսված շրջանակներում նշանակված տույժի միջոցը փոխելու և վարչական իրավախախտման համար նախազգուշացում տալու մասին, պարզեց որ
04.09.2018 թվականին ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թիվ 510 որոշման հիման վրա Վարդան Ավետիքի Կնյազյանի նկատմամբ նշանակվել էր տուգանք Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան /Նարեկացի/ փողոց, թիվ 14բ տանը կից գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում ինքնակամ շինություն կառուցելու համար, 400 000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով և որոշվել էր չօրինականացնել և քանդել ինքնակամ կառույցը:
15.10.2018 թվականին Վարդան Ավետիքի Կնյազյանի կողմից ներկայացվել է դիմում-բողոք, համաձայն որի Վ.Կնյազյանի փոխարեն վարչական նիստի վերաբերյալ ծանուցագիրը ստացել էր իր անչափահաս որդին: Վարչական վարույթի հարուցման, ընթացքի և ավարտի պահին Վարդան Կնյազյանը գտնվել էր ՀՀ սահմաններից դուրս /հիմք Վ.Կնյազյանի ներկայացված անձնագիրը և դրանում վիզա բաժնում արված նշումները/: Վերը նշված պատճառների հիման վրա Վ.Կնյազյանը չի ունեցել հնարավորություն ներկայացնել իր դիրքորոշումը վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքերի վերաբերյալ, տալ պարզաբանումներ կամ ներկայացնել առարկություններ, ինչպես նաև չի ստացել հնարավորություն ուղղել կատարված իրավախախտման հետևանքները:
Վարդան Ավետիքի Կնյազյանը ընունելով իր սխալը, անկեղծ զղջացել է կատարածի համար, նշելով, որ արդեն իսկ կանխել է իրավախախտման վնասակար հետևանքները և կամավոր վերացրել պատճառած վնասը, այսինքն՝ դադարել է ապօրինի շինարարական աշխատանքները և տարածքը բերել է նախնական տեսքի: Այդ մասին է վկայում նաև 25.09.2018թ-ին Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից կատարված Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց, թիվ 14բ տանը կից գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի ուսումնասիրության հիման վրա կազմված տեղազննության ակտը, համաձայն որի տարածքում ինքնակամ կառուցված պարիսպը քանդվել է և տարածքը բերվել է նախկին տեսքի:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
1. Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան /Նարեկացի/ փող., թիվ 14գ տան բնակիչ Վարդան Ավետիքի Կնյազյանի կողմից նշված հասցեին կից գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում իրականացվել է ինքնակամ շինության կառուցման շինարարական աշխատանքներ, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան հողօգտագործման իրավունքի, ուստի քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց.
2. 04.09.2018 թվականին ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թիվ 510 որոշման հիման վրա Վարդան Ավետիքի Կնյազյանի նկատմամբ նշանակվել է տուգանք Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան /Նարեկացի/ փողոց, թիվ 14բ տանը կից գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում ինքնակամ շինություն կառուցելու համար, 400 000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով և որոշվել է չօրինականացնել և քանդել ինքնակամ կառույցը:
3. Վարդան Ավետիքի Կնյազյանը փաստացի ծանուցված չի եղել վարչական վարույթի հարուցման մասին և ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել մասնակցել նիստին ու հայտնել իր դիրքորոշումը:
4. Վարդան Ավետիքի Կնյազյանը ընդունելով իր սխալը անկեղծ զղջացել է կատարածի համար և վերացրել է պատճառած վնասն ու հողամասը բերել է նախնական տեսքի:
5. 25.09.2018թ-ին Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից կատարված Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց, թիվ 14բ տանը կից գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ տարածքում ինքնակամ կառուցված պարիսպը քանդվել է և տարածքը բերվել է նախկին տեսքի:
Ուսումնասիրելով 15.10.2018 թվականին Վարդան Ավետիքի Կնյազյանի կողմից ներկայացված դիմում-բողոքը և վերլուծելով գործի հանգամանքները՝ գալիս ենք այն հետևության, որ Վարդան Ավետիքի Կնյազյանի կողմից անկեղծ զղջալը և իրավախախտման հետևանքների վերացնելը հանդիսանում են վարչական իրավախախտումը մեղմացնող հանգամանքներ:
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 293-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի՝ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը կամ բողոքը քննող մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը` վարչական իրավախախտման համար պատասխանատվության մասին նորմատիվ ակտով նախատեսված շրջանակներում փոխում է նշանակված տույժի միջոցը, բայց այնպես, որ տույժը չխստացվի:
Համաձայն <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի առաջին մասի <<ա>> կետի՝ քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է՝ բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ, ուստի որպես վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը կամ բողոքը քննող մարմին, հիմք ընդունելով 25.09.2018թ-ին Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից կատարված Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց, թիվ 14բ տանը կից գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի ուսումնասիրության հիման վրա կազմված տեղազննության ակտը, Վ.Կնյազյանի դիմում-բողոքը գտնում եմ, որ անհարժեշտ է կատարել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թիվ 510 որոշմամբ նշանակված տույժի փոփոխություն և ընդունել նոր վարչական ակտ, որը կնախատեսի նախկին ակտով նշանակված տույժը չխստացնող պատասխանատվության միջոց:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասին 3-րդ կետի համաձայն՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն ՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում` մեղավորի անկեղծ զղջումը.
Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք չեն նշված օրենսդրության մեջ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ, 23-րդ, 25-րդ, 32-րդ, 33-րդ, 293-րդ հոդվածներով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ, 76-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հիմք ընդունելով իրավախախտողի կողմից անկեղծ զղջումը, իրավախախտման վնասակար հետևանքները վերացնելը՝ ինքնակամ կառուցված պարիսպը քանդելը, վարչական իրավախախտման համար պատասխանատվության մասին նորմատիվ ակտով նախատեսված շրջանակներում 04.09.2018 թվականին ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թիվ 510 որոշմամբ նշանակված տույժի միջոցը փոխել՝ Վարդան Ավետիքի Կնյազյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ նախազգուշացման ձևով :
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` +374 231 53663, +374 94 046118

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`